Հա

Քաղաքական

24/04/2021 - 10:00

Ստեփանակերտում տեղի է ունեցել աւանդական ջահերով երթ

ՀՅԴ Արցախի երիտասարդական եւ «Արամ Մանուկեան» ուսանողական միութիւնների նախաձեռնութեամբ Ստեփանակերտում կազմակերպւել է աւանդական ջահերով երթ՝ նւիրւած Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցին, որին մասնակցել են հազարաւոր արցախցիներ:

«alikonline.ir» - Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արցախի երիտասարդական եւ «Արամ Մանուկեան» ուսանողական միութիւնների նախաձեռնութեամբ Ստեփանակերտում կազմակերպւել է աւանդական ջահերով երթ՝ նւիրւած Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցին, որին մասնակցել են հազարաւոր արցախցիներ:

Երթի ընթացքում ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան երիտասարդները վառել են Ադրբեջանի եւ Թուրքիայի դրօշները՝ ի նշան բողոքի եւ ընդդէմ թուրքական ֆաշիզմի:

Ստեփանակերտի յուշահամալիրում ելոյթի խօսքով հանդէս են եկել Արցախի թեմի առաջնորդ Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանը, ՀՅԴ ԿԿ անդամ Սերգէյ Շահվերդեանը, ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու Արշակ Մեսրոպեանը, ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան Ներկայացուցիչ Վահագն Խաչատրեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։