Հա

Քաղաքական

25/04/2021 - 08:10

Գարեգին Բ-ն նամակ է յղել ԱՄՆ նախագահ Ջոզէֆ Բայդէնին՝ երախտագիտութիւն յայտնելով ապրիլքսանչորսեան ուղերձում արդարամիտ կեցւածքի համար

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը նամակ է յղել ԱՄՆ նախագահ Ջոզէֆ Բայդէնին իր եւ ողջ հայ ժողովրդի անունից երախտագիտութիւն յայտնելով ապրիլքսանչորսեան ուղերձում վերջինիս արդարամիտ կեցւածքի համար։

«alikonline.ir» - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը նամակ է յղել ԱՄՆ նախագահ Ջոզէֆ Բայդէնին իր եւ ողջ հայ ժողովրդի անունից երախտագիտութիւն յայտնելով ապրիլքսանչորսեան ուղերձում վերջինիս արդարամիտ կեցւածքի համար։

Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատւական համակարգի տնօրէն Վահրամ աւագ քահանայ Մելիքեանը։

Վեհափառ Հայրապետն իր նամակում ընդգծել է, որ 106 տարի առաջ Օսմանեան Թուրքիայում սկսւած Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը ԱՄՆ կողմից յատկապէս այս պատմական դժւարին պահին ունի ուրոյն կարեւորութիւն հաշւի առնելով նոյն Թուրքիայի սատարմամբ Ադրբեջանի կողմից Արցախի դէմ սանձազերծւած բարբարոսական պատերազմը 2020 թւականի աշնանը, որի հետեւանքների յաղթահարման հարցում Մայր Աթոռը ակնկալում է ողջ միջազգային հանրութեան շուտափոյթ հումանիտար ներգրաւումը։

Նորին Սրբութեան նամակը կը յանձնւի Հայաստանում ԱՄՆ դեսպանին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։