Հա

Քաղաքական

25/04/2021 - 12:40

«Վերջապէս արդարութիւնը յաղթեց». Ռոբերտ Քոչարեանը՝ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը հանդէս է եկել յայտարարութեամբ, որում անդրադառնում է Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի յայտարարութեանը։

«alikonline.ir» - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը հանդէս է եկել յայտարարութեամբ, որում անդրադառնում է Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի յայտարարութեանը։

«ԱՄՆ նախագահները տարիներ շարունակ խուսափում էին մէկդարեայ վաղեմութեան իրադարձութիւնների ճշգրիտ ձեւակերպումից: Նրանք ճշմարտութեան հաշւին փոխզիջման էին գնում՝ ի շահ քաղաքական հետաքրքրութիւնների: Վերջապէս արդարութիւնը յաղթեց: Երախտագիտութիւն յայտնելով նախագահ Բայդէնին, կը ցանկանայի շնորհաւորել մեր բոլոր այն հայրենասէրներին, ովքեր տասնամեակներ շարունակ պայքարում էին այս ճանաչման համար։ Յատուկ շնորհաւորում եմ Հայ Դատի գրասենեակների բոլոր ներկայացուցիչներին։

Շնորհակալութիւն Ձեզ:

Ռոբերտ Քոչարեան 25.04.2021»,- ասւում է Ռոբերտ Քոչարեանի յայտարարութիւնում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։