Հա

Քաղաքական

27/04/2021 - 13:15

Ալիեւն ընտանիքով զբօսնում է Սօսիների պուրակում, որը Սիւնիքում է գտնւում

ԱԺ նախկին պատգամաւոր, «Եւրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նայիրա Կարապետեանը, արձագանքելով թշնամի երկրի ղեկավարի ընտանիքի՝ հրապարակած լուսանկարներին:

«alikonline.ir» - ԱԺ նախկին պատգամաւոր, «Եւրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նայիրա Կարապետեանը, արձագանքելով թշնամի երկրի ղեկավարի ընտանիքի՝ հրապարակած լուսանկարներին, ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Ալիեւն ընտանիքով զբօսնում է Սօսիների պուրակում, որը Սիւնիքում է գտնւում, իսկ մեր հանրութիւնը հերթական անգամ մոլորւել է իրականի ու կեղծի միջեւ, անհասկանալի հրճւանք է ապրում այս նկարից…

Ի դէպ՝ «Սօսու պուրակ» արգելավայրը ներառում է արեւելեան սօսու Կովկասում ամենախոշոր բնական պուրակը։ Այն ստեղծւել է 1958 թւականին ՀԽՍՀ Նախարարների Խորհրդի (թիւ Պ-341) որոշմամբ եւ այժմ զբաղեցնում է 64.2 հա տարածք։ Մինչեւ 2004 թւականը գտնւել է Կապանի անտառտնտեսութեան ենթակայութեան տակ, իսկ յետոյ բնապահպանական գործունէութիւնը խստացնելու նպատակով յանձնւել է «Շիկահող» արգելոցին։

Արգելավայրը գտնւում է «Շիկահող» արգելոցին կից Ծաւ գետի հովտում՝ Ներքին Հանդ գիւղի մօտ ծովի մակարդակից 700-800 մ բարձրութեան վրայ։ Մարդու գործունէութեան ազդեցութիւնը մեղմացնելու համար արգելավայրը շրջապատւած է մօտ 100 մ լայնութիւն ունեցող բուֆերային գօտով, որտեղ ընկած են Ներքին Հանդ գիւղի եւ Կապանի անտառտնտեսութեան հողերը»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։