Print this page
28/04/2021 - 10:15

«2020-ի պատերազմը լաւ մտածւած բեմականացում էր եւ կապ չունէր հայ զինւորի եւ ազգի մարտական վիճակի հետ». Ն. Յոխիկեան

Լրագրող Նայիրի Յոխիկեանը գրում է. «Արցախի եւ ՀՀ հետ շփման գծի ողջ երկայնքով իրականացնելով տարբեր սադրիչ գործողութիւններ, յարձակւելով ՀՀ քաղաքացի հովւի վրայ, գիշերը 350 մետր առաջ գալով Մարտակերտի հատւածում, պարբերաբար սպառնալիքներ հնչեցնելով Շուռնուխի բնակիչների նկատմամբ, թշնամին լարւածութիւն է ստեղծում եւ անթաքոյց կերպով հող է նախապատրաստում առաջիկայ նոր բախումների համար։

«alikonline.ir» - Լրագրող Նայիրի Յոխիկեանը գրում է. «Արցախի եւ ՀՀ հետ շփման գծի ողջ երկայնքով իրականացնելով տարբեր սադրիչ գործողութիւններ, յարձակւելով ՀՀ քաղաքացի հովւի վրայ, գիշերը 350 մետր առաջ գալով Մարտակերտի հատւածում, պարբերաբար սպառնալիքներ հնչեցնելով Շուռնուխի բնակիչների նկատմամբ, թշնամին լարւածութիւն է ստեղծում եւ անթաքոյց կերպով հող է նախապատրաստում առաջիկայ նոր բախումների համար։

Այս պայմաններում խօսել միակողմանի խաղաղութեան կամ թշնամանքից հրաժարւելու մասին, նշանակում է վեր բարձրացնել ձեռքերը եւ յանձնւել։ Խաղաղութիւնը լաւ բան է, բայց որքան էլ մենք վախենանք կամ խուսափենք թշնամուն ատամ ցոյց տալուց, նա այնքան աւելի է մեզ հրելու դէպի նոր պատերազմ։

Խնդրում եմ՝ չասել, թէ մենք չենք կարող, զէնք չունենք, սպառւած ենք կամ նման բաներ։ Մենք ունենք այն ամէնը, ինչ մեզ պէտք է։ Մեզ պակասում է զգօնութիւնը եւ ճիշտ տեղեկացւած լինելը իրականութեան մասին։

2020-ի պատերազմը լաւ մտածւած բեմականացում էր եւ կապ չունի հայ զինւորի, հայ ազգի ոգեղենութեան, մարտական վիճակի հետ։ Հիմա ժամանակն է՝ սրբելու արցունքները եւ մտածելու առաջիկայ տարիների յաղթանակների մասին։ Ժամանակն է նորից զինւելու»:

Յարակից լուրեր