Հա

Քաղաքական

29/04/2021 - 10:00

Խոստովանութի՞ւն թէ՞ ցուցմունք

Շատերը զայրացած են Արցախի «հզօր» նախագահ Արայիկ Յարութիւնեանի խոստովանութիւնից, առ այն՝ որ դեռեւս հոկտեմբերի սկզբին արդէն պարզ էր, որ պատերազմում պարտւում ենք։ Ոմանք սա գնահատում են որպէս Հայաստանի գլխին փորձանք դարձած բռնապետիկի պաշտպանութիւն։ Ինքս այս խոստովանութիւնը գնահատում եմ, որպէս ցուցմունք։ Հերթական ցուցմունքն այն մասին, որ Արցախը պատերազմով յանձնելը նախապէս պլանաւորւած էր՝ քայլ առ քայլ։

ԱՒԵՏԻՔ ԻՇԽԱՆԵԱՆ

Ահա փաստերի ոչ ամբողջական ցանկը․

1. ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովի դէմ քր․ գործի յարուցում եւ քայլ առ քայլ Ռուսաստանի հետ թշնամութեան հրահրում։

2. Բանակի փորձառու հրամանատարների հեռացում։

3. Իրանի հետ յարաբերութիւնների վատթարացում։

4. Բանակցութիւնների ձախողում։

5. Տաւուշում յուլիսեան արկածախնդրութիւն։

6. Պատերազմի չորրորդ օրը զօրակոչի փոխարինում կամաւորական ջոկատներով։

7. Պատերազմը դադարեցնելու Ռուսաստանի նախագահի առաջարկութիւններից հրաժարում։

8. Պատերազմի ողջ ընթացքում ստերի եւ կեղծիքների տարածում։

9. Եւ վերջապէս, Արայիկ Յարութիւնեանի ցուցմունքը։

Այսպիսով, բռնապետիկը որոշել էր վերանայել, իր յայտնաբերած «մենք թշնամի ենք համարում, մեզ են թշնամի համարում» թեզը, սողալ Ադրբեջանի «բարեկիրթ» եւ Թուրքիայի նախագահների առջեւ, նրանց նւիրելով Արցախն ու ․․․Եւ նրա համար ոչ մի արժէք չունեն հազարաւոր մարդկային կեանքերը, տառապող գերիները, վերջապէս՝ հայրենիքը։ Իսկ ինչո՞ւ, ի տարբերութիւն Արցախը խաղաղ ճանապարհով, փուլ առ փուլ տարբերակով յանձնող իր նախկին գաղափարակիցների եւ ուսուցիչների, այն յանձնել պատերազմով՝ տալով հազարաւոր զոհեր․․․ «Հօ ես միամիտ, հարիֆ չե՞մ, որ ասեն, թէ դաւաճան եմ»։

Hraparak.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։