Print this page
29/04/2021 - 11:50

«Նոյնիսկ Ապշերոնը ադրբեջանական պատմական տարածք չէ». Վարդան Ոսկանեան

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը, ֆէյսբուքեան իր էջում անդրադառնալով թշնամի երկրի ղեկավարի յայտարարութիւններին, գրում է.

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանը, ֆէյսբուքեան իր էջում անդրադառնալով թշնամի երկրի ղեկավարի յայտարարութիւններին, գրում է.

«Ադրբեջան յորջորջւող արհեստածին կազմաւորման բռնապետը բարբաջում է իբր «ադրբեջանական պատմական տարածք Արեւմտեան Զանգեզուրի» մասին՝ նկատի ունենալով Սիւնիքը։

Բան այն է, որ նոյնիսկ Ապշերոնը ադրբեջանական պատմական տարածք չէ, որովհետեւ, երբ Ռուսական կայսրութիւնը նւաճում էր այն Իրանից, այդ թերակղզում միայն մէկ թյուրքալեզու բնակավայր կար՝ շատ խօսուն Թյուրքան (պարսկերէն՝ «թյուրքեր») անւանումով, եւ նոյնիսկ Բաքուն պարսկախօս աւան էր, որտեղ, ի դէպ, հայերն արդէն բնակւում էին»։

Յարակից լուրեր