Հա

Քաղաքական

02/05/2021 - 11:40

«Ալիեւի ելոյթներն ու քաղաքականութիւնն են ադրբեջանական վայրագութիւնների պատճառն ու խոշտանգումների հիմքերը, դրանք սպառնալիք են խաղաղութեանն ու համերաշխութեանը տարածաշրջանում». Արման Թաթոյեան

Ալիեւի ելոյթներն ու քաղաքականութիւնն են ադրբեջանական վայրագութիւնների պատճառն ու խոշտանգումների հիմքերը. դրանք սպառնալիք են խաղաղութեանն ու համերաշխութեանը տարածաշրջանում, ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ ապրիլի 20-ի հարցազրոյցում հնչեցրած հակահայկական յայտարարութիւններին:

«alikonline.ir» - Ալիեւի ելոյթներն ու քաղաքականութիւնն են ադրբեջանական վայրագութիւնների պատճառն ու խոշտանգումների հիմքերը. դրանք սպառնալիք են խաղաղութեանն ու համերաշխութեանը տարածաշրջանում, ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ ապրիլի 20-ի հարցազրոյցում հնչեցրած հակահայկական յայտարարութիւններին:

«Մէջբերումներ Ադրբեջանի նախագահի 2021 թւականի ապրիլի 20-ի հարցազրոյցից`

«(...) անիծեալ թշնամին այս հողերում ամէն ինչ, բոլոր շէնքերը աւերել է։ Հայկական բարբարոսութիւնը (...) չտեսնւած բարբարոսութիւն է։

Համաշխարհային պատմութեան մէջ շատ պատերազմներ են եղել, բայց այս աստիճան դաժանութիւն, թշնամանք, ըստ իս, համաշխարհային պատերազմների պատմութեան մէջ չի եղել։

Նոյնիսկ եթէ համեմատենք Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ, այն ժամանակ այսպիսի վայրագութիւն չէր կատարւում, կրօնական յուշարձանները չէին աւերւում։ Այս ամէնը մենք շատ լաւ գիտենք։ Հայկական ֆաշիզմը բոլոր երկրներում եղած ֆաշիզմի տեսակներից ամենազզւելի, ամենադաժան ֆաշիզմն է։

Հայկական ֆաշիզմը ոչնչացւել է, եւ այն ոչնչացնողը եղել է Ադրբեջանի ժողովուրդը։

Այսօր երբ Հայաստանում գլուխ են բարձրացնում որոշ ռեւանշիստ ուժեր, պէտք է իմանան, որ ցանկացած պահի, երբ պէտք լինի իրենց գլուխը ճզմւելու է։ Մենք չենք կարող թոյլ տալ, որ հայկական ֆաշիզմը կրկին գլուխ բարձրացնի։

Մենք չենք կարող թոյլ տալ, որ Հայաստանը իր բանակը կրկին բերի-հասցնի այնպիսի վիճակի, որ վերջինս մեր համար որեւէ սպառնալիք ներկայացնի։ Եթէ մենք հնարաւոր սպառնալիք նկատենք, դարձեալ ոչնչացնելու ենք։

Մենք բնականաբար երբեք չենք մոռանալու հայկական բարբարոսութիւնը։

Ռազմական աւարի պուրակը, որն այսօր Հայաստանում մեծ աղմուկ է բարձրացրել, մի հիմնական նպատակ ունի՝ Ադրբեջանի ժողովուրդը հայկական բարբարոսութիւնը երբեք չպէտք է մոռանայ։ Մենք դա երբեք չպէտք է մոռանանք։ Մենք դա երբեք չենք մոռանալու։ Սա թող բոլորն իմանան»։

Ադրբեջանի նախագահի` ապրիլի 20-ի հարցազոյցով արմատաւորւում է, որ Հայաստանում ու Արցախում ապրող սովորական մարդիկ, ողջ հայ ժողովուրդը բարբարոս են, ֆաշիստներ են, զզւելի են ու վայրագութիւններ կատարող են: Սա այն հարցազրոյցն է, որով նա Հայաստանի ողջ բնակչութեան մասին խօսել է ուժի, պատերազմի բացայայտ սպառնալիքներով:

Փոխարէնը՝ նա իր ելոյթներում մշտապէս համեմատութեամբ ի ցոյց է դնում Ադրբեջանի ժողովրդի առաւելութիւնները, նրանց համարում դասով, բարոյականութեամբ ու հոգեբանութեանբ առաւել բարձր: Այս ամէնն իրականացնում է ի հաշիւ պատմական փաստերի բացայայտ աղաւաղման: Այս գիծը յատկապէս ուժգնացել է վերջերս:

ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանը հրաւիրում է միջազգային, յատկապէս՝ մարդու իրաւունքների պաշտպանութեան մանդատ ունեցող կառոյցների ուշադրութիւնը Ադրբեջանի նախագահի այս ելոյթներին եւ վարւող քաղաքականութեանը:

Ակնյայտ է, որ խօսքը պետական մակարդակով հայատեացութեան ու թշնամանքի քարոզի, ռասիզմի եւ ֆաշիստական քաղաքականութիւն մասին է Հայաստանի ու Արցախի բնակչութեան, Հայ ժողովրդի նկատմամբ:
Հէնց այս ելոյթներն ու քաղաքականութիւնն են ադրբեջանական վայրագութիւնների ու դաժանութիւնների պատճառը, խոշտանգումների հիմքերը:

Դրանք սպառնալիք են խաղաղութեանն ու համերաշխութեանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրաւունքների համակարգի միջազգայնորեն ամրագրւած հիմքերը»,- գրել է Թաթոյեանը:

Հակառակ նշւած ելոյթների՝ ՀՀ որեւէ ժամանակաշրջանի իշխանութիւն երբեւէ Ադրբեջանի ժողովրդի, Ադրբեջանում ապրող սովորական մարդկանց նկատմամբ ատելութեան կամ թշնամանքի, ֆաշիզմի քաղաքականութիւն չեն վարել ու չի վարում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։