Հա

Քաղաքական

02/05/2021 - 13:05

«Ձեր մեղքով էր այս աղէտը. Եսասէրների տիրապետութիւնը». Վահան Իշխանեան

Եսասիրութիւնն է, երբ մարդ ինքն իրեն աւելի է սիրում քան էն գաղափարը, որին իբր դաւանում է, կամ հայրենիքը, եւ չի կարողանում մեղքի, սխալւելու զգացողութիւն ունենալ։ Քրիստոնէութիւնը մեզ սովորացրել է յանուն գաղափարի ուրանալ սեփական անձը, եւ աթեիստ լինես թէ քրիստոնեայ, սա մի աւանդոյթ է դարձել որ առաջ է բերել գաղափարախօսութիւններ ու հասարկական միտքը առաջ տարել։

«alikonline.ir» - Լրագրող, Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Դատարանների մուտքեր շրջափակելը, Բարձրագոյն դատական խորհրդի նախագահի վրայ քրէական գործ սարքելը որ իր գելխեղդ շանը դնի տեղը ու խեղդի արդարադատութիւնը եւ արցախեան բանակցութիւնները սեփական կէտից սկսելը ու ողջ բանակցային գործընթացը տապլելը նոյն բանն են՝ թերուս եսամոլի մտահորիզոնի մէջ չեն տեղաւորւում հասկացութիւններ որոնց ինքը առնչութիւն չունի՝ անկախ դատական համակարգ, քանի որ ինքը չի ստեղծել, բանի պէտք չի՝ քանդել, պատերազմի եզրով գնացող Արցախի բանակցային գործընթացը քանի որ ինքը չի սկզբնաւորել, պիտի տապալել իր կէտից սկսելու համար, Շուշին ինքը չի գրաւել, ուրեմն պէտք է յանձնել, 5000 տղաներին իր կինը կամ մայրը չեն ծնել, ուրեմն, կարելի է մտցնել բայրաքթարների տակ։

Ուղղակի դատարան ու Ազգայինն ժողով շրջափակելու հետեւանքը անմիջականօրէն չեն երեւում, իսկ բանակցութիւնները տապալելու արդիւնքը արագ բացայայտւեց՝ պատերազմով ու պարտութեամբ, բանակցութեան տապալումը Մեծ ոճրագործութիւն է, որ Արցախի պետականութիւնն ու ու բազմաթիւ բնակավայրեր է կորստի մատնել ու զոհել ու հաշմանդամ դարձրել հազարների։

Ինչպէս, օրինակ մի փինաչու տաս տունդ նորոգի, մի տարի յետոյ պատը կփլւի, իսկ որ նրան թոյլ տաս վիրահատել հիւանդին, հիւանդը տեղում կը մեռնի։ Երեք տարի առաջ այդպիս փինաչու տրւեց ողջ երկիրը ու փլուզեց ամէն ինչ՝ մարդկային կեանքերից մինչեւ բնակավայրեր ու հաստատութիւններ։

Բայց սա մի հիւանդագին եսամոլ, մի անհատ չէր կարողանայ այսքան չարիք գործել, եթէ չունենար համախոհների այսքան լայն շրջանակ։ Իմ քայլի մասին չի խօսքը, նրանց մասին ամէն ինչ պարզ է՝ մի ողորմելի մանդատի համար պատրաստ են ծառայել ում ասես՝ Օրանգուտանից մինչեւ անձրեւաորդի։ Այլ բազմաթիւ քաղաքացիների, մտաւորակաների, նրանց ովքեր կրթեալ են, եւ իրենց ջերմեռանդ աջակցութեամբ մինչեւ վերջ սանձարձակ դարձրին եսամոլ փինաչուն։

Նրանք ովքեր մասնակցում էին կամ ոգեւորւում էին ԱԺ շէնք շրջափակելով, դատրաններ շրջափակելով, դատաւորների դէմ հալածանքներով, էն գլխից էս աղէտի մասնակիցն ու պատասխանտուն էին դառնում։ Աչքիս առաջ է արւեստագէտի հրճւալից դէմքը երբ 2018-ի հոկտեմբերի 2-ին եսամոլ փինաչու հրամանով խանռամբոխը տեռորի էր ենթրակում պատգամաւորներին։ Ասում եմ՝ չես հասկանում ինչ է կատարւում, ամենազզւելի բռնակալութիւնն է հաստատւում տգետ ամբոխին գործիք սարքած ՝ նա երանութեան ժպիտով ասում էր շատ լաւ ա, տէնց ա դրանց պէտք։ Տարօրինակ էր, կրթւած, վաստակաշատ արւեստագէտը, որ իբր ձախ հայացքների է դաւանում, դարձել էր մի թերուս եսամոլի երկրպագուն։ Աչքիս առաջ է մի քանի մտաւորակնների գրառումը՝ ես գնացի դատարանի մուտքը փակեմ, էն բանից յետոյ երբ եսամոլ փինաչին հրամայեց դատրանները շրջափակել։

Ունե՞ն մեղքի զգացում։ Որտեղի՞ց, նրանք էլ իրենց եսամոլ առաջնորդի հետ մի սանրի կտաւ են, իհարկէ աւելի պարկեշտ, պարկեշտ չլինէին, իմ քայլում կամ տէնց մի տեղ կը լինէին, գուցէ ոչ եսամոլ, բայց այնքան եսասէր որ չեն կարողանում խոստովանել իրենց մեղքը, մեղքի խոստովանութիւնը ես-ի դէմ ոտնձգութիւն է։

Եսասիրութիւնն է, երբ մարդ ինքն իրեն աւելի է սիրում քան էն գաղափարը, որին իբր դաւանում է, կամ հայրենիքը, եւ չի կարողանում մեղքի, սխալւելու զգացողութիւն ունենալ։ Քրիստոնէութիւնը մեզ սովորացրել է յանուն գաղափարի ուրանալ սեփական անձը, եւ աթեիստ լինես թէ քրիստոնեայ, սա մի աւանդոյթ է դարձել որ առաջ է բերել գաղափարախօսութիւններ ու հասարկական միտքը առաջ տարել։ Գաղափարական անձը, կամ հաւատացեալը կամ հայրենասէրը կարողանում է տեսնել իր մեղքը իր դաւանանքի հանդէպ, եւ մեծագոյն թեթեւութիւն է զգում այն խոստովանելով, քանի որ խոստովանութիւնը ծառայում է իր գաղափարներին, հաւատամքին կամ հայրենիքին։

Բայց ինչպէս իրենց կապիտուլանտ առաջնորդի այնպէս էլ այս մարդկանց համար իզմեր չկան, այսինքն գաղափարներ։ Իզմը՝ գաղափրախօսութիւնը առնւազն երկու անձի միմեանց առաջ պատասխանտւութիւն է գաղափարի ներքոյ, իսկ այս անիզմ հասարակութիւնը ստեղծում է անպատասխանտւութեան դաշտ, եւ ահա թէ ինչու անպատասխանտւութեան մարմնաւորումը շարունակում է իշխել։ Օրինական է անպատասխանատւութիւնը, լեգիտիմ է անպատասխանատւութիւնը, նման զնմանն գտանէ։

Բայց միթէ ամբողջ հասրակութիւնն է կուլ գնացել անպատասխանտու նորմերին։

Կերեւայ։

Հիմա Հայաստանում ընտրութիւններ չեն, ճակատամարտ է անիզմ, անհայրենիք խառնամբոխի ու հայրենասէրների մէջ։ Հայրենասէրների՞. եթէ կապիտուլիանտի դէմ չհամախմբւեն, մի դաշինք չդառնան, եւ մասնատւած գնալով ընտրութիւնների թոյլ տան որ կապիուլիանտը յաղթի, էլ ինչ հայրենասէր, ուրեմն, նրանք էլ են նոյն եսասիրութեան սանրի կտաւը, ուրեմն, հասրակութիւնը ընդունում է անպատասխանտւութիւնն ու եսամոլութիւնը որպէս կեանքի առաջնահերթութիւններ»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։