Հա

Քաղաքական

03/05/2021 - 10:35

«Ադրբեջանի նախագահի յայտարարութիւնները պէտք է արժանանան անհրաժեշտ արձագանքի». Արման Թաթոյեան

Ադրբեջանի նախագահի յայտարարութիւնները պէտք է արժանանան անհրաժեշտ արձագանքի, որպէսզի կանխւեն, եւ առաջ չգան մարդու իրաւունքների համար աւելի ծանր հետեւանքներ:

«alikonline.ir» - Ադրբեջանի նախագահի յայտարարութիւնները պէտք է արժանանան անհրաժեշտ արձագանքի, որպէսզի կանխւեն, եւ առաջ չգան մարդու իրաւունքների համար աւելի ծանր հետեւանքներ, ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը:

«Ադրբեջանի նախագահը 2021 թ. ապրիլի 27-ին յայտարարել է. «Աշխարհագրական առումով Զանգելանը Արեւելեան Զանգեզուրի մաս է կազմում եւ գտնւում է Արեւելեան Զանգեզուրում։ Արեւմտեան Զանգեզուրը (նկատի ունի ՀՀ Սիւնիքի մարզը) եւս մեր պատմական հողն է եւ այդ տարածքով անցնելու է Զանգեզուրի միջանցքը»:

ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանը պարտադիր է համարում Ադրբեջանի նախագահի նման յայտարարութիւնները դիտարկել հայատեացութեան ադրբեջանական շարունակւող քաղաքականութեան, կեանքի ու հոգեկան անձեռնմխելիութեան, սեփականութեան ու այլ իրաւունքների կոպիտ խախտումների, այն վայրագութիւնների լոյսի ներքոյ, որ կատարել են ադրբեջանական զինւած ուժերը 2020 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ու դրանից յետոյ:

Ակնյայտ է, որ այս յայտարարութիւնները լարւածութիւն են առաջացնում հայաստանեան հասարակութիւնում, խաթարում են խաղաղ բնակչութեան բնականոն կեանքն ու հոգեկան անդորրը, նպատակ ունեն ահաբեկել մարդկանց, յատկապէս` սահմանային բնակավայրերում:

Այս արձանագրումները բխում են ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանին ուղղւած քաղաքացիների ահազանգերից ու դիմումներից:

Ադրբեջանի նախագահի պարբերական դարձած նման յայտարարութիւնները, որ վերաբերում են Հայաստանի ինքնիշխան Հանրապետութեանը եւ պատմական փաստերի բացայայտ աղաւաղում են, խաթարում են խաղաղութեան եւ անվտանգութեան հեռանկարները տարածաշրջանում:

Դրանք պէտք է արժանանան անհրաժեշտ արձագանքի, որպէսզի կանխւեն, եւ առաջ չգան մարդու իրաւունքների համար աւելի ծանր հետեւանքներ»,- գրել է Թաթոյեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։