Հա

Քաղաքական

03/05/2021 - 10:40

«ՀՅԴ-ն եւ առանձին այլ գործիչներ գիտեն՝ ինչպէս է կառուցւում Երկիրն ու անվտանգութիւնը, քանզի մշտապէս մարտնչել են ռազմադաշտում». Գ. Դանիէլեան

ՀՀ արդարադատութեան նախկին նախարար, իրաւաբանական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Գէորգ Դանիէլեանը իր ֆէյսբուքեան էջում գրում է. 

«alikonline.ir» - ՀՀ արդարադատութեան նախկին նախարար, իրաւաբանական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Գէորգ Դանիէլեանը իր ֆէյսբուքեան էջում գրում է. 

«Մենք հանրութեան աններելի ցածր ինքնագիտակցութեան խնդիր ունենք, բայց դա եւս ունի իր բացատրութիւնը՝ իրական փաստերը աննախադէպ ծաւալով խեղաթիւրելը չէր կարող այսպիսի հետեւանք չունենալ, ուստի դժւար է յարաբերական հեռաւոր մի մարզում կամ Երեւանում մարդուն յստակ բացատրել, թէ ինչ կորստի եւ հետագայ վտանգի մասին է խօսքը։ Ինքը դա չի տեսնում, զաւակի համար էլ խոստացել են, որ այսուհետ 5 տարին մէկ ընդամէնը 3 ամսով վարժահաւաքի կը գնայ, մթերքը էժան կը լինի եւ այլն։ Սիւնեցին եւս նոյն հանրութեան մի հատւածն է, սակայն իր ընդհանուր վարքագծով էապէս տարբերւում է, քանզի ինքը սնւում է ոչ թէ յատուկ տեխնոլոգիաներով մշակւած տեղեկատւութեամբ, այլ սեփական մաշկի վրայ է զգում արհաւիրքը, սեփական աչքերով է տեսնում, թէ ինչպէս է իր հետ շարունակում վարւել հարեւան «հակառակորդը», որի հետ կոչ են անում հնարաւորինս շուտափոյթ բարեկամանալ. իբրեւ անվտանգութեան բալասան են յայտնագործել։ Պատահական չէ, որ իրենց տաքուկ տեղերից սիւնեցիներն նւաստացնող, հայհոյող կամ առնւազն իրավիճակը չպատկերացնող «ալպիական մանուշակում ծւարածներին», վերջիններս ընդամէնը առաջարկում են այցելել Սիւնիք եւ փորձել անվտանգ գոյատեւել ու ապագայի ծրագրեր հիւսել։

Իսկ ինչո՞ւ են որոշ քաղաքական ուժեր աւելի սթափ, հետեւողական ու համարձակ (օրինակ՝ ՀՅԴ-ն եւ առանձին քաղաքական-պետական գործիչները), քանի որ իրենք մշտապէս մարտնչել են ռազմադաշտում, գիտեն ինչպէս է կառուցւում Երկիրն ու անվտանգութիւնը, իրենք ազատ ժամանակ չեն ունեցել այլոց «փչացնելու»....»: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։