Հա

Քաղաքական

05/05/2021 - 09:25

«Լարւածութիւն` իշխանական թիմում․ Փաշինեանին հաւատարիմ թեւը սկսել է կասկածել թիմում իւրաքան­չիւրին, թէ ով որ փուլում կարող է դաւա­ճանել իրենց»․ «Իրաւունք»

«Ազգային ժողովում իրավիճակը գնալով աւել է լարւում: Իշխանական թիմի Նիկոլ Փաշինեանին հաւատարիմ թեւը, առաջիկայ ներքաղաքական հնարաւոր բոլոր սցենարները հաշւի առնելով, սկսել է կասկածել սեփական թիմում իւրաքան­չիւրին, թէ ով որ փուլում կարող է դաւա­ճանել իրենց:

«alikonline.ir» - «Ազգային ժողովում իրավիճակը գնալով աւել է լարւում: Իշխանական թիմի Նիկոլ Փաշինեանին հաւատարիմ թեւը, առաջիկայ ներքաղաքական հնարաւոր բոլոր սցենարները հաշւի առնելով, սկսել է կասկածել սեփական թիմում իւրաքան­չիւրին, թէ ով որ փուլում կարող է դաւա­ճանել իրենց:

«Իրաւունք»-ին հասած տե­ղեկութիւնների համաձայն՝ իմքայլական պատգամաւորները, այսպէս ասած, հա­ւատարմութեան քննութիւն են անցնում Աժ «Իմ քայլը» խմբակցութեան քարտու­ղար Յակոբ Սիմիդեանի, Փաշինեանի աներձագ-պատգամաւոր Հրաչեայ Յակո­բեանի եւ ԱԺ փոխնախագահ Ալէն Սիմոնեանի մօտ: Հէնց նրանց է վերապահւած խորհրդարանում ուսումնասիրել դաշտն ու համապատասխան տւեալներ փոխան­ցել «շեֆին»՝ իմքայլականների նախընտ­րական վարքագծի վերաբերեալ:

Ըստ էու­թեան, վերոնշեալ եռեակի բարի կամքից էլ կախւած է, թէ իմքայլական պատգամաւորներից ովքեր կրկին կը յայտնւեն ՔՊ-ի նախընտրական ցուցակի «չալաղաջ» տեղերում: Այս գործընթացներից լրիւ ինքնամեկուսացւած է Աժ նախագահ Արարատ Միրզոյեանը, եւ սա հաշւի առնե­լով էլ՝ իմքայլականներն աշխատում են հնարաւորինս հեռու մնալ նրանից: Ար­դիւնքում Աժ նախագահը զգում է իրեն խորհրդարանում, ինչպէս Դանիէլ Դեֆոյի հերոս Ռոբինզոն Կրուզոն անմարդաբնակ կղզում, բայց առանց Ուրբաթի»,- գրում է թերթը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։