Հա

Քաղաքական

05/05/2021 - 09:30

Սրանից արեան հոտ է գալիս, դաւաճանւած հայրենիքի ու ողբերգութեան հոտը. Լ. Գալստեանի պատասխանը՝ Ա. Յարութիւնեանին

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանն արձագանքել է Փաշինեանի խորհրդական, տխրահռչակ Արայիկ Յարութիւնեանի գրառմանը, որտեղ վերջինս Լիլիթ Գալստեանին մեղադրում է կեղծ լուրեր տարածելու մէջ: 

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանն արձագանքել է Փաշինեանի խորհրդական, տխրահռչակ Արայիկ Յարութիւնեանի գրառմանը, որտեղ վերջինս Լիլիթ Գալստեանին մեղադրում է կեղծ լուրեր տարածելու մէջ: Յիշեցնենք՝ օրերս Shamshyan.com-ը լուր էր տարածել, որ մայիսի 1-ին մարտաֆիլմ յիշեցնող «ռազբորկա» է տեղի ունեցել Երեւանում՝ պաշտօնեաների մասնակցութեամբ: Գ. Շամշեանի տեղեկութիւններով՝ վիրաւորներին հիւանդանոց տեղափոխողների մէջ են եղել Շենգաւիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչեանն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դաւիթ Կարապետեանը։

Ստորեւ ներկայացնում ենք Լիլիթ Գալստեանի արձագանքը.

«Անսեռ զազրախօսութիւններին առհասարակ չեմ անդրադառնում. ափսոս է եւ թանկ ժամանակս։

Հոգեբանութեան մէջ մի մեթոդ կայ՝ Լ. Ֆրանկի պրոյեկտիւ հոգեբանութեան մեթոդը, երբ պացիենտը դիմացինի վրայ է պրոյեկտում իր յոյզերն ու դիրքորոշումները՝ այդպիոսով բացայայտելով սեփական պաշտպանական մեխանիզմներն ու ներքին ազդակները։

Եւ ուրեմն, ֆէյքերի ինդուստրիայի ջատագովը, երկիրն ատելութեան, ողբերգութեան ու ստի մէջ թաղած, գետնատարած պարտութեան, աղէտի ու դատարկութեան խորհրդանիշ քաղաքական թիմի ներկայացուցիչը փորձում է փրկել անփրկելին։

Սուտը ձեր միակ մրցակցային առաւելութիւնն է, միակը․․․

Իսկ թաղապետերի արիւնոտ ռազբորկայի աղբիւրը Shamshyan.com-ն է, քրէական խրոնիկայի հաւաստի աղբիւրներից մէկը։

Ես ձեր փոխարէն «կեղծ լուրեր» բառակապակցութիւնից կը խուսափէի. սրանից արեան հոտ է գալիս, 44 օր կոծկած հազարաւորների արեան հոտը, դաւաճանւած հայրենիքի ու ողբերգութեան հոտը, հազարաւոր կորածների անյայտութեան ճիչը, խոշտանգւածների մղձաւանջը, ձեր կերտած անապագայ իրակնութիւնը. սա է ձեր ձեռագիրը։

Պարզապէս լռէք․․․»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։