Print this page
05/05/2021 - 10:30

«Ադրբեջանի նախագահի ելոյթներն ու ուղերձներն այսուհետ ենթարկւելու են յատուկ մոնիթորինգի». ՄԻՊ

Ադրբեջանի նախագահի ելոյթներն ու ուղերձներն այսուհետ ենթարկւելու են յատուկ մոնիթորինգի: 

«alikonline.ir» - Մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը «Ֆէյսբուք»-ի իր էջում գրում է.

«ԵԱՀԿ գործող նախագահին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եմ պաշտօնական նամակներով ուղարկում Ադրբեջանի նախագահի վերջին ելոյթների այն հատւածները, որոնք հայատեացութեան ու թշնամանքի քաղաքականութեան վկայութիւն են: 

Այդ ելոյթներում Ադրբեջանի նախագահը խօսում է ուժի ու սպառնալիքի լեզւով, օգտագործում է այնպիսի բառեր, որոնք նսեմացնում են ողջ հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ողջ բնակչութեան արժանապատւութիւնը, ահաբեկող բնոյթի են, լարւածութիւն են առաջացնում հայկական հասարակութիւնում, եւ իր ելոյթներով նա ընդգծում է ադրբեջանական ժողովրդի առաւելութիւնները:

ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի նախաձեռնած այս գործընթացը նոր է եւ կրելու է շարունակական բնոյթ:

Ադրբեջանի նախագահի ելոյթներն ու ուղերձներն այսուհետ ենթարկւելու են յատուկ մոնիթորինգի: 

Մեր նպատակն է ցոյց տալ ադրբեջանական իշխանութիւնների ցեղասպան բնոյթի քաղաքականութիւնը, որը մարդու իրաւունքների կոպիտ խախտումների, նոր դաժանութիւնների լուրջ սպառնալիք է եւ վտանգում է խաղաղութիւնն ու անվտանգութիւնը»: 

Յարակից լուրեր