Հա

Քաղաքական

05/05/2021 - 11:30

«Եթէ Հայաստանում չփոխւեց իշխանութիւն, նշանակում է՝ մենք մեզ եւ մեր երկրին չենք տալիս նոր էջի հնարաւորութիւն. դա նշանակում է նաեւ, որ մենք վստահութեան քւէ ենք տալիս Ալիեւին». Վահէ Յովհաննիսեան

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Վահէ Յովհաննիսեանի յօդւածը։ 

«alikonline.ir» - «Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Վահէ Յովհաննիսեանի յօդւածը։ Այն ամբողջութեամբ՝ ստորեւ.

«Հանրային տրամադրութիւնների վերլուծութիւնը ցոյց է տալիս, որ ընտրողների զգալի մասը չի պատրաստւում գնալ ընտրութիւնների։ Մի քանի գործօնների հանրագումարի պատճառով մշտապէս առկայ «տնային էլեկտորատը» այս անգամ շատ աւելի մեծ թիւ է կազմում։ Սա լուրջ խնդիր է, որի լուծմանը պէտք է ուղղել զգալի ջանքեր։ Սա նոյնիսկ աւելի կարեւոր խնդիր է, քան՝ սեփական ծրագրերը եւ քարոզարշաւը։ Ընտրութեան չգնալը ներկայ մթնոլորտի եւ յետպատերազմեան իրականութիւնից փախուստի փորձ է։ Հարիւր հազարաւոր մեր քաղաքացիները չեն ուզում հաւատալ, որ սա ընտրութիւն է Հայաստանի լինելու եւ չլինելու մէջ։ Ընդունենք, որ նման բան գիտակցելը բարդ ու ծանր գործ է, շատ աւելի հեշտ է սա համարել թեկնածուների կամ կուսակցութիւնների միջեւ հերթական ընտրութիւն եւ տարբեր պատճառաբանութիւններով մերժել բոլորին։

Տանը մնալը ոչ մի արդարացում չունի։ Արդարացում չէ «ո՞ւմ քւէարկել, լաւ թեկնածու չկայ» ձեւակերպումը։ Արդարացում չէ «հիասթափւած ենք, մեզնից բան կախւած չէ» հոգեվիճակը։ Արդարացում չէ արտագաղթելու որոշումը կամ նոյնիսկ սկսւած գործընթացը։ Իսկ ինչո՞ւ արդարացւած չէ։

Սա քւէարկութիւն է առաջին հերթին պարտութիւնը մերժելու մասին։ Սա յարգանքի տուրք է անցեալի, եւ արժանապատւութեան քայլ՝ ներկայ եւ ապագայ սերունդների համար։

Պարտութեան սիմւոլի հեռացումով է միայն հնարաւոր Հայաստանում նոր էջ բացել։

Եթէ Հայաստանում չփոխւեց իշխանութիւն, նշանակում է՝ մենք մեզ եւ մեր երկրին չենք տալիս նոր էջի հնարաւորութիւն։ Դա նշանակում է նաեւ, որ մենք վստահութեան քւէ ենք տալիս Ալիեւին։

Տանը մնալով՝ մենք այո ենք ասում՝ Ալիեւի բոլոր ծրագրերին, մենք այո ենք ասում մեր ստորացմանը, մենք այո ենք ասում նոր պատերազմին։

Անհատական կամ կուսակցական քարոզարշաւից աւելի կարեւոր է մոտիւացնել ժողովրդին՝ գնալ քւէարկութեան։ Պէտք է մոտիւացնել իւրաքանչիւրին՝ իր մասնակցութիւնը բերելու Հայաստանում նոր էջի բացմանը»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։