Հա

Քաղաքական

05/05/2021 - 13:30

Թուրքերի հետ համակեցութեան քարոզիչը գործուղւել է Սիւնիք

Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ամէն գնով բարեկամանալու ջատագով, նիկոլական խունտայի՝ այդ գծով արբանեակ, «Հայոց պատմութիւն», «Համաշխարհային պատմութիւն», «Հասարակագիտութիւն», «Ես եւ իմ հայրենիքը» առարկաների չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչեանը Սիւնիքում է: Նրա գրառումներից ու հրապարակած լուսանկարներից տեղեկանում ենք, որ ակտիւօրէն աշխատում է տեղի երիտասարդութեան հետ, Կապանը 2021-ի երիտասարդական մայրաքաղաք հռչակելու առիթով շնորհաւորել է կապանցի երիտասարդներին: 

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

 

Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ամէն գնով բարեկամանալու ջատագով, նիկոլական խունտայի՝ այդ գծով արբանեակ, «Հայոց պատմութիւն»«Համաշխարհային պատմութիւն», «Հասարակագիտութիւն»«Ես եւ իմ հայրենիքը» առարկաների չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչեանը Սիւնիքում է: Նրա գրառումներից ու հրապարակած լուսանկարներից տեղեկանում ենք, որ ակտիւօրէն աշխատում է տեղի երիտասարդութեան հետ, Կապանը 2021-ի երիտասարդական մայրաքաղաք հռչակելու առիթով շնորհաւորել է կապանցի երիտասարդներին: 

2020 թ. ամռանը տեղի ունեցած թէժ քննարկումներում մանրամասն ներկայացրել ենք, թէ ով է իրականում Լիլիթ Մկրտչեանը, ինչ հայացքների տէր է, ինչ գաղափարներ է դաւանում եւ ապագային միտւած ինչպիսի վտանգներ է պարունակում նրա հակազգային ու հակապետական գործունէութիւնը: 

Եւս մէկ անգամ յիշեցնենք ու փաստենք՝ Լիլիթ Մկրտչեանը, յայտնի թուրքապաշտ, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամութեան մոլի ջատագով եւ իշխանութեան առանցքային «գաղափարախօս» Մարիա Կարապետեանը եւ նրանց ծնող ու սնող այլ անձինք թուրք գործընկերների հետ իրականացրած բազմաթիւ ծրագրերի ու դրամաշնորհների  միջոցով տարիներ շարունակ պայքարել են, որպէսզի հայոց պատմութեան դասագրքերում վերանան թշնամական կերպարները, այսինքն՝ թուրքերը եւ ադրբեջանցիները չներկայացւեն որպէս ջարդարարներ: 

Օրինակ՝ թուրքերի հետ եւ Թուրքիայի «Պատմութիւն» հիմնադրամի դրամաշնորհի միջոցով իրականացւած բազմապիսի ծրագրերից մէկով, որի համար թուրքական հիմնադրամը յատկացրել է շուրջ 20 հազար եւրօ բիւջէ (19,995 եւրօ), նպատակ է հետապնդւել «մարտահրաւէր նետել պատմութեան դասագրքերում առկայ՝ թշնամու կերպարին եւ ներկայիս պատմական գործընթացներին, ինչը կը խթանի պատմութեան ուսուցումը Հայաստանում եւ Թուրքիայում»:

Լիլիթ Մկրտչեանն ու Մարիա Կարապետեանը կրկին Թուրքիայի «Պատմութիւն» հիմնադրամի եւ թուրք հեղինակների հետ համատեղ 2017 եւ 2019 թւականներին հրատարակել են «Պատմութեան ուսուցումը Թուրքիայի եւ Հայաստանի դպրոցներում. քննադատութիւն եւ այլընտրանքներ» «Պատմութեան ուսուցանման այլընտրանքային չափորոշիչները Հայաստանի եւ Թուրքիայի համար» ձեռնարկները: Անգլերէնով հրատարակւած գրքերին կարելի է ծանօթանալ այստեղ եւ այստեղ: Դրանք հակահայկական, հակազգային որակւեցին հայ պատմագիտական հանրոյթի առանցքային ներկայացուցիչների կողմից, իսկ հայ հեղինակների՝ ձեռնարկների տակ ստորագրելու փաստն իր հերթին համարւեց դաւաճանութիւն (տե՛ս այդ մասին ԵՊՀ հայոց պատմութեան ամբիոնի վարիչ, երջանկահիշատակ Արտակ Մովսիսեանի հարցազրոյցներն ու մեկնաբանութիւններն այդ մասին):

Ակներեւ է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ամէն գնով (անգամ՝ Արցախը յանձնելու եւ 5000 հայորդիների սպանդի դէպքում աչք չթարթելով) յարաբերութիւններ հաստատելու՝ իշխանական մոլեգնող տենդի պայմաններում ամենախնդրահարոյց վայրը Սիւնիքն է: Այստեղ է, որ հայ ազգն ամենաշատն է դիմադրում, այստեղ է, որ թուրք-ադրբեջանական օրակարգերի սպասարկու փաշինեանական խունտան ունի ամենաշատ պրոբլեմները, այստեղից է, որ կարող է բռնկւել ընդւզման նոր ալիք ու տապալել բարոյապէս վաղուց գոյութիւն չունեցող իշխանական բուրգը: Վերջապէս՝ ամենաշատը Սիւնիքում կարիք կայ քարոզելու, մարդկանց, յատկապէս՝ երիտասարդութեան ուղեղները լւանալու, թէ թուրքը, որ կանգնած է մի քանի մետր այն կողմ եւ լաւագոյն զէնքերն ուղղել է այս կողմ, բարի մարդ է, պէտք է սովորել ապրել նրա հետ, նրա կողքին «համակեցօրէն», «համակեցաբար» եւ «համակեցութեամբ», որ Սիւնիքի ու Կապանի երիտասարդութիւնը պէտք է  ոչ թէ զինւի ու պաշտպանի սեփական հայրենիքն ու արժանապատւութիւնը՝ պատրաստւելով ազատագրել դաւաճանաբար յանձնւած հայրենիքը, այլ պէտք է «զինւի» համակեցութեամբ՝ մարտահրաւէր նետելով ու սպանելով իր մէջ առկայ թշնամու կերպարը: Բնականաբար, այդ թշնամու կերպարի ստեղծման «մեղաւորները» հայ պատմաբանների ստեղծած «Հայոց պատմութեան» դասագրքերն են, որոնց բովանդակազրկման ու նորովի շարադրման գործն էլ ստանձնել է հէնց Լիլիթ Մկրտչեանը՝ Հրանուշ Խառատեանի ու իշխանական-սորոսական վերնախաւի անմիջական կամ գաղափարական աջակցութեամբ ու վերահսկողութեամբ: 

Երբ ամռանը գրում էինք այս մասին, շատերը չէին հաւատում՝ «մի՞թէ» հարցադրմամբ փոքր-ինչ թերահաւատօրէն վերաբերւելով այդ հակապետական անձանց ու երեւոյթներին: Յետոյ եղաւ պատերազմը, բացայայտւեցին համազգային դաւաճանութեան առաւել հրեշաւոր դէմքեր ու դէպքեր, եւ մարդիկ սթափւեցին: Այժմ կրկին շատերը թմբիրի մէջ են, եւ Լիլիթ Մկրտչեանի նմանների գործուղումը Սիւնիքի մարզ կարող են դիտել որպէս հերթական Վարդավառների եւ ինչ-որ ցուցահանդէսների կազմակերպում: Բնականաբար, իշխանական – դաւաճանական շրջանակները լաւ են հասկանում, որ չպայքարելու, չզինւելու եւ թշնամու հետ համակեցութեան քարոզը պէտք է լինի աննկատ, սահուն եւ անցնցում, եւ հէնց դրանով է պայմանաւորւած գառան մորթի հագած գայլերի ընտրութիւնն ու գործուղումը Սիւնիք: 

Նիկոլական խունտան լաւ է հասկանում, որ Սիւնիքին սահմանակից Որոտանն (Կուբաթլուն) ու Կովսականը (Զանգելանը) յանձնւած կարելի է համարել միայն այն ժամանակ, երբ Սիւնիքի երիտասարդութիւնը հաշտւի այդ մտքի հետ, երբ վերանայ հայկական պահանջատիրութիւնը, իսկ դա տեղի կունենայ այն ժամանակ, երբ Սիւնիքի երիտասարդութիւնն առաջնորդւի լիլիթմկրտչեանական ու մարիակարապետեանական թուրքահաշտ գաղափարներով: 

Լիլիթ Մկրտչեանը գործուղւել է Սիւնիք, որպէսզի հայ երիտասարդութեան շրջանում գաղափարապէս լեգիտիմացնի Փաշինեանի հայրենադաւ խունտայի՝ հայրենիքի յանձնման իրողութիւնը: 

 

Yerkir.am

Յարակից լուրեր

  • «Մի գազել մարիակարապետեանանման կամ լիլիթմկրտչեանանման քարոզիչների շտապ գործուղել Երասխ՝ թուրքերի հետ օպերատիւ կերպով համակեցութիւն հաստատելու համար». Վահէ Սարգսեան
    «Մի գազել մարիակարապետեանանման կամ լիլիթմկրտչեանանման քարոզիչների շտապ գործուղել Երասխ՝ թուրքերի հետ օպերատիւ կերպով համակեցութիւն հաստատելու համար». Վահէ Սարգսեան

    Yerkir.am-ի գլխաւոր խմբագիր Վահէ Սարգսեանն ֆէյսբուքեան իր էջում անդրադառնալով Երասխի հատւածում լարւածութեան աճին, գրել է.

  • Ժողովուրդը մի քանի հազար զոհ որ տայ՝ լաւ էլ կը տայ. ցնցող փաստեր՝ Արցախի յանձնման մասին
    Ժողովուրդը մի քանի հազար զոհ որ տայ՝ լաւ էլ կը տայ. ցնցող փաստեր՝ Արցախի յանձնման մասին

    Լրագրող, մեդիափորձագէտ Նայիրի Յոխիկեանը ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ անդրադարձել է նաեւ արցախեան վերջին պատերազմին՝ ցնցող փաստեր ներկայացնելով պատերազմի՝ Նիկոլ Փաշինեանի վարչախմբի կողմից վաղօրօք պլանաւորած լինելու, Արցախի շրջանների, բերդաքաղաք Շուշիի դաւաճանական յանձնման եւ այլնի մասին:

  • Արժէ՞ր, ընդհանրապէս, ծնւել եւ ապրել...
    Արժէ՞ր, ընդհանրապէս, ծնւել եւ ապրել...

    Երբ հայ տղամարդը 55 տարեկան հասակում կորոնավարակից մեռնում է, եւ իր ներքեւի հարեւանները, շէնքի առաջին յարկի մարդիկ նրա ապրելու եւ չապրելու տարբերութիւնն զգում են միայն խոզի պէս շէնքի բակ շպրտւող սիգարետների քանակի զգալի պակասով, ապա մտածում ես... միգուցէ այստե՞ղ է մեր ողբերգութիւնը, միգուցէ դրա համար օրը ցերեկով մի Վիժւածք յանձնեց Քարվաճառն ու փորձում է մարսել...

  • Գերիների յաւերժ ցիկլը, «Ֆիզուլին», «Զանգելանն» ու Նիկոլի բարի կամքով կերտւող նոր Ադրբեջանը
    Գերիների յաւերժ ցիկլը, «Ֆիզուլին», «Զանգելանն» ու Նիկոլի բարի կամքով կերտւող նոր Ադրբեջանը

     

    Յուլիսի 3-ին ՀՀ վերադարձաւ գերիների՝ 15 հոգուց բաղկացած հերթական խումբը։ Փաշինեանի հայրենավաճառ իշխանութիւնը, Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի ստորացուցիչ պայմանագրի՝ գերիների վերադարձի մասին կէտի չկատարման պայմաններում, ժամային ճշգրտութեամբ յանձնեց հայոց միջնաբերդ Քարվաճառը, կեանքի ճանապարհ հանդիսացող Քաշաթաղի շրջանը, Մարտակերտի շրջանը կենսունակ պահող Ակնայի (Աղդամի) շրջանը, յայտարարութեամբ չնախատեսւած Սիւնիքի դիրքերը եւ այլ բնակավայրեր, բնական հարստութիւններ ու ռազմավարական կարեւորութեան բարձունքներ։

  • Ներմուծւող բոլշեւիզմը պայթեցնելու է այս իշխանութեանը
    Ներմուծւող բոլշեւիզմը պայթեցնելու է այս իշխանութեանը

    «…Կադրային ջարդը լինելու է: Ընդհանրապէս, պետական համակարգը պէտք է կուռ լինի եւ միանշանակ ծառայի յաղթած ուժին…». ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի՝ Հանրային հեռուստաընկերութեան տաղաւարում հնչեցրած սոյն միտքը հանրային հուժկու հակահարւած ստացաւ հիմնականում «Կադրային ջարդ լինելու է», «Մենք կադրային ջարդի մանդատ ստացել ենք, կադրային ջարդ անելու ենք…» արտայայութիւնների պատճառով: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։