Հա

Քաղաքական

06/05/2021 - 08:30

«Պէտք է հայրենիք տեղափոխւած մեր հայրենակիցները ներգրաււեն երկրի կառավարման ոլորտում». Իշխան Սաղաթելեան

Սա լաւ առիթ է, որ դուք հնչեցնէք՝ ինչ հիմնական դժւարութիւններ կան, որոնք մենք կարող ենք ներկայացնել եւ գնալ այդ խնդիրների լուծման հետեւից․ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը Հայաստան տեղափոխւած մեր հայրենակիցների հետ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի Հայրենադարձների խորհրդատւութեան գրասենեակի նախաձեռնութեամբ տեղի ունեցած հանդիպմանը։

«alikonline.ir» - Սա լաւ առիթ է, որ դուք հնչեցնէք՝ ինչ հիմնական դժւարութիւններ կան, որոնք մենք կարող ենք ներկայացնել եւ գնալ այդ խնդիրների լուծման հետեւից․ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը Հայաստան տեղափոխւած մեր հայրենակիցների հետ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի Հայրենադարձների խորհրդատւութեան գրասենեակի նախաձեռնութեամբ տեղի ունեցած հանդիպմանը։

Նա նշեց, որ Հայրենադարձների օժանդակութեան գրասենեակը այս ընթացքում մշտական աշխատանք է տարել հայրենիք տեղափոխւած մեր հայրենակիցների հետ։

«Առաջիկայում ընտրութիւններ են եւ մեր հիմնական հարցերից մէկը նաեւ լինելու է այն, որ երկքաղաքացիութեան բոլոր արգելքները, որ խոչընդոտ են, որպէսզի հայրենիք տեղափոխւած մեր հայրենակիցները ներգրաււեն երկրի պետական կառավարման ոլորտում եւ քաղաքական աշխատանքներում, պէտք է գտնենք լուծումներ այդ արգելքները վերացնելու համար»,- նշեց Իշխան Սաղաթելեանը։

Նա մանրամասն անդարադարձաւ նաեւ հայրենադարձների այլ խնդիրների՝ աշխատանք ունենալուց մինչեւ այլ երկրներից իրերի տեղափոխում եւ արձանագրեց, որ շատ հարցեր այս ընթացքում լուծւել են Հայրենադարձների խորհրդատւութեան գրասենեակի ջանքերով։

Յիշեցնենք, որ նախկինում եւս Իշխան Սաղաթելեանը հանդիպել եւ լսել է հայրենադարձների խնդիրները, որոնք, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի Հայրենադարձների խորհրդատւութեան գրասենեակի միջոցով հասցրել են համապատասխան մարմիններին եւ լուծում տւել։ Հանդիպման վերջում պայմանաւորւեցին որոշ ժամանակ անց կրկին հանդիպել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։