Հա

Քաղաքական

06/05/2021 - 12:25

«Փաշինեանն Ադրբեջանի պաշտօնական քաղաքականութեանը համահունչ, ներդաշնակեցնում է իր մօտեցումներն այն ամենին, ինչը տարբեր առիթներով, ուղղակի կամ անուղղակի հնչեցնում են Ադրբեջանից». Տիգրան Աբրահամեան

«Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«alikonline.ir» - «Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Եթէ ինչ որ մէկին թւում է, թէ Փաշինեանն ԱԺ ամբիոնից նպատակ ունէր մեկնաբանելու Սերժ Սարգսեանի յայտարարութիւնները կամ նրա պաշտօնավարման ընթացքում ծաւալւած բանակցութիւնները, ապա չարաչար սխալւում է։

Փաշինեանն Ադրբեջանի պաշտօնական քաղաքականութեանը համահունչ, ներդաշնակեցնում է իր մօտեցումներն այն ամենին, ինչը տարբեր առիթներով, ուղղակի կամ անուղղակի հնչեցնում են Ադրբեջանից։

Իհարկէ դա համեմւած է իրեն յատուկ նպատակային մոլորութիւններով, սակայն էութիւնը պարզ է։

Ուշադրութիւն դարձրեք, որ Փաշինեանը պատերազմի սարսափելի հետեւանքները «մարսելու» գործընթացից բացի նաեւ լեգիտիմացնում է այն բոլոր պրոցեսները, ինչը ապագայում տեղի է ունենալու Արցախում՝ Ադրբեջանի ուղիղ մասնակցութեամբ։

Եթէ այս ամենից բացի նկատի ունենանք անվտանգութեան երաշխաւորի դերից Հայաստանի գործող իշխանութիւնների հրաժարւելը, պատասխանատւութիւնից փախչելը, ապա պատկերն առաւել ամբողջական է դառնում։

Չեմ յոգնի կրկնելուց, որ ամենաողբերգականն առջեւում է եւ ովքեր անթաքոյց կամ հոգու խորքում կարծում են, որ պատերազմին հետեւելու է երկարատեւ խաղաղութիւն, կայունութիւն կամ ստատուս քւոյի պահպանում, մեղմ ասած մոլորութեան մէջ են։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։