Հա

Քաղաքական

08/05/2021 - 10:20

«Եթէ Հայաստանում լինէր ազգային իշխանութիւն, այլ ոչ թէ թուրքամէտ օկուպացիոն ռեժիմ, ապա, առնւազն ՀՀ-ն ռազմաքաղաքական բնոյթի մի քանի պայմանագիր կնքած կը լինէր երեք երկրի՝ Իրանի, Սաուդական Արաբիայի եւ ԱՄԷ-ի հետ». արեւելագէտ

Արեւելագէտ Վարուժան Գեղամեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Հայկական մամուլը գրեթէ չանդրադարձաւ այն փաստին, որ վերջին օրերին Սաուդական Արաբիան փակեց իր երկրի տարածքում գործող 8 թուրքական դպրոցները, իսկ երկու երկրների միջեւ առեւտրային համագործակցութիւնը սաուդների կողմից աւելի դաժան կերպով արգելակւեց՝ կրճատւելով աւելի քան 90%-ով։ Այս գործողութիւններից յետոյ Թուրքիայի ԱԳ նախարարը ստիպւած է մեկնել Ս. Արաբիա՝ փորձելով մեղմել կոնֆլիկտը։

«alikonline.ir» - Արեւելագէտ Վարուժան Գեղամեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Հայկական մամուլը գրեթէ չանդրադարձաւ այն փաստին, որ վերջին օրերին Սաուդական Արաբիան փակեց իր երկրի տարածքում գործող 8 թուրքական դպրոցները, իսկ երկու երկրների միջեւ առեւտրային համագործակցութիւնը սաուդների կողմից աւելի դաժան կերպով արգելակւեց՝ կրճատւելով աւելի քան 90%-ով։ Այս գործողութիւններից յետոյ Թուրքիայի ԱԳ նախարարը ստիպւած է մեկնել Ս. Արաբիա՝ փորձելով մեղմել կոնֆլիկտը։

Այս լուրը ոչ միայն Մերձաւոր Արեւելքում ուժի ցուցադրութեան՝ որպէս միակ աշխատող գործիք ընդգծելու համար եմ բերում, այլեւ եւս մէկ կորցրած հնարաւորութեան մասին խօսելու։

Եթէ Հայաստանում լինէր ազգային իշխանութիւն, այլ ոչ թէ թուրքամէտ օկուպացիոն ռեժիմ, ապա առնւազն նոյեմբերի 10-ից սկսած Հայաստանի Հանրապետութիւնն արդէն ռազմաքաղաքական բնոյթի մի քանի պայմանագիր կնքած կը լինէր երեք երկրի՝

- Իրանի,

- Սաուդական Արաբիայի,

- Արաբական Միացեալ Էմիրութիւնների հետ։

Հաշւի առնելով այս երեք երկրներից Հայաստանին եկող պարբերական ազդանշաններն ու համագործակցութեան ձեւաչափերի խորացմանն ուղղւած ուղերձները՝ մենք դեռ հետաքրքիր ենք տարածաշրջանում Թուրքիայի ակնյայտ ծաւալապաշտական քաղաքականութեան դէմ հանդէս եկող պետութիւններին։ Միեւնոյն ժամանակ՝ այս երկրների հետ յարաբերութիւնների խորացումը մեր պետութեան անվտանգային եւ տնտեսական միջավայրը բարելաւելու եզակի իրական հնարաւորութիւններից է։

Բայց այդ եւ այլ հնարաւորութիւններ իրականութիւն չեն դառնալու, քանի որ Հայաստանի դէ ֆակտօ իշխանութիւնը ոչ միայն ունակ չէ անել այդպիսի լուրջ քայլեր, այլեւ չի ցանկանում։ Չի ցանկանում, որովհետեւ կապիտուլանտ է, տգէտ ու փաստացի թուրքամէտ՝ պատրաստ թշնամու առջեւ մշտապէս ծնկի եկած մնալու։

Հէնց սա է պատճառը, որ, օրինակ, օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները ոչ միայն որեւէ քայլ իմ նշւած ուղղութեամբ չեն պատրաստւում անել, այլեւ հակառակը։ Նրանք հետեւողականօրէն քանդում են Երեւանի պետհամալսարանը, որի պատերի ներքոյ է գործում Հայաստանի ամենապետականամէտ ինստիտուտներից մէկը՝ Արեւելագիտութեան ֆակուլտետը, որում դասաւանդող մասնագէտները շատ լաւ գիտեն տարածաշրջանային իրողութիւնները եւ բոլոր իմաստներով խանգարում են թուրքամէտներին մինեւ  վերջ յանձնւել Թուրքիային։

Փոխարէնը ուժեղացնելու մեր պետութեան դիմադրողականութիւնը՝ մենք տեսնելու ենք զիջում բոլոր հարցերում՝ յանուն սեփական իշխանութեան։

Ու Աստւած մի՛ արասցէ, եթէ այս օկուպացիոն ռեժիմը իր պարագլխի ղեկավարութեամբ շարունակի պաշտօնավարել։ Այդ դէպքում, մեծ հաւանականութեամբ, ոչ շատ հեռու ապագայում մեր քաղաքների դպրոցների վրայ էլ կը յայտնւի այն նոյն պաստառից, որ տեսնում էք կից նկարում ու որի վրայ գրւած է «Երջանիկ է նա, ով թուրք է» (Ne mutlu türküm diyene)։ Այսպիսի պաստառներ են փակցւած այսօր Պոլսի հայկական բոլոր դպրոցներում (իսկ դպրոցների թիւը, ինչպէս որ հայերինը, գնալով պակասում է)։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։