Հա

Քաղաքական

09/05/2021 - 13:40

«Ամէն ինչ սկսւում է նպատակի յստակ սահմանումից, իսկ այդ նպատակը մեր վերադարձն է Շուշի եւ Շուշիի վերադարձը մեզ». Վարդան Ոսկանեան

Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Շուշին անկախ Ադրբեջանի կազմում լաւագոյն դէպքում եղել է մօտ երեք տարի, եթէ նոյնիսկ կոպիտ կերպով կը հաշւենք ամբողջ 1918-20թթ․, 1991-92թթ․ եւ 2020թ․ նոյեմբերից մինչեւ 2021թ․ մայիսը ներառեալ։

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Շուշին անկախ Ադրբեջանի կազմում լաւագոյն դէպքում եղել է մօտ երեք տարի, եթէ նոյնիսկ կոպիտ կերպով կը հաշւենք ամբողջ 1918-20թթ․, 1991-92թթ․ եւ 2020թ․ նոյեմբերից մինչեւ 2021թ․ մայիսը ներառեալ։

Անկախ Արցախի կազմում այն եղել է մօտ 30 տարի՝ այսինքն մօտաւորապէս տասն անգամ աւելի մեծ ժամանակահատւածում։

Դատելով Բաքւի բռնապետի՝ հայկական ռեւանշի նկատմամբ գրեթէ ամենօրեայ վախերից, Ադրբեջանում կասկածում են, որ Շուշին այսուհետ յաւերժ իրենցն է լինելու։ Հայաստանում էլ ոմանք կասկածում են, որ մենք վերադարձնելու ենք Շուշին։ Այս ամէնը նշանակում է, որ ինչպէս մեր տարածաշրջանում չկայ ստատուս քւօ ընդհանրապէս, նոյնպէս եւ վերջնականապէս վճռւած չէ Շուշիի պատկանելութիւնը։

Հետեւաբար, ամէն ինչ սկսւում է նպատակի յստակ սահմանումից։ Իսկ այդ նպատակը մեր վերադարձն է Շուշի եւ Շուշիի վերադարձը մեզ»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։