Հա

Քաղաքական

09/05/2021 - 18:30

«Դաշնակցութիւնը աշխարհով մէկ պայքարում է հայերի ինքնութիւնը պահպանելու համար»․ Ռոբերտ Քոչարեան

Այսօր մենք դաշինք ենք ձեւաւորում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը «Հայաստան» դաշինքի ձեւաւորման միջոցառմանը, որը կազմւեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան եւ «Վերածնւող Հայաստան» կուսակցութեան միջեւ։

«alikonline.ir» - Այսօր մենք դաշինք ենք ձեւաւորում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը «Հայաստան» դաշինքի ձեւաւորման միջոցառմանը, որը կազմւեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան եւ «Վերածնւող Հայաստան» կուսակցութեան միջեւ։

Նա նշեց, որ երկիրը կանգնած է ծայրայեղ մարտահրաւէրների առջեւ, եւ այդ մարտահրաւէրները հիմնականում անվտանգութեան սպառնալիքների հետ են կապւած։

Երկիրը, նրա խօսքով, ունի կառավարման եւ տնտեսական ճգնաժամ։ Երկրում ակնյայտ է նաեւ ինքնութեան ճգնաժամը։

Եւ պէտք են ուժեր ու մարդիկ, որ բաւարար չափի փորձ ունեն այսպիսի մարտահրաւէրներ յաղթահարելու համար։

«Ինչո՞ւ ես․ ունեմ մեծ կառավարման փորձ ճգնաժամային իրավիճակներում, ունեմ կուտակած փորձ եւ գիտելիքներ անվտանգութեան, պաշտպանութեան համակարգում, ունեմ փորձ տնտեսական ճգնաժամ յաղթահարելու հարցում։ Ներկայ վտանգները եւ կուտակած փորձն ու գիտելիքները գրեթէ համընկնում են»,- ասաց Ռոբերտ Քոչարեանը։

Ինչո՞ւ Դաշնակցութիւնը՝ հարցին նա պատասխանեց․ որովհետեւ ՀՅԴ-ն այն կուսակցութիւնն է, որն աշխարհով մէկ պայքարել է եւ պայքարում է հայերի ինքնութիւնը պահպանելու համար։

«Սա նաեւ այն կուսակցութիւնն է, որի հետ ունեմ երկարատեւ համագործակցութեան փորձ։ Դաշնակցութիւնը եղել է Կառավարութեան անդամ իմ նախագահութեան տարիներին նոյնիսկ երբ կոալիցիա դեռ ձեւաւորւած չէր։ Փորձը արդիւնաւէտ է, արդիւնքները կան եւ բոլորդ այդ արդիւնքների ականատեսն եք եղել»,- ասաց նա։

Ինչո՞ւ «Վերածնւող Հայաստան» կուսակցութիւնը՝ հարցին, Ռոբերտ Քոչարեանը պատասխանեց․ այն ծնւել է Սիւնիքում եւ հիմա տարածւում է Հայաստանով մէկ, եւ Սիւնիքը ներկայ սպառնալիքների էպիկենտրոնն է Հայաստանի համար` Սիւնքից է կախւած՝ մենք մնալո՞ւ ենք որպէս գործօն այս տարածաշրջանում, թէ՞ դառնալու ենք կցորդ այս տարածաշրջանում։

«Այստեղ վտանգները լուրջ են եւ, կարծում եմ, Սիւնիքն այսօր մեր այս պահի պայքարի սիմւոլն է հանդիսանում»,- ասաց նա։

Այս իշխանութիւնը, նրա խօսքով, մեր պարտութեան խորհրդանիշն է, այդ պատճառով էլ պէտք է հեռանայ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։