Հա

Քաղաքական

09/05/2021 - 18:10

«Առանձին-առանձին չենք կարող ազդել երկրի զարգացման ընթացքի վրայ, եւ մեզ անհրաժեշտ է միաւորում»․ Վահէ Յակոբեան

Արձանագրեցինք, որ մենք առանձին-առանձին չենք կարող ազդել երկրի զարգացման ընթացքի վրայ եւ մեզ անհրաժեշտ է միաւորում՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Վերածնւող Հայաստան» կուսակցութեան նախագահ Վահէ Յակոբեանը «Հայաստան» դաշինքի ձեւաւորման միջոցառմանը:

«alikonline.ir» -  Արձանագրեցինք, որ մենք առանձին-առանձին չենք կարող ազդել երկրի զարգացման ընթացքի վրայ եւ մեզ անհրաժեշտ է միաւորում՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Վերածնւող Հայաստան» կուսակցութեան նախագահ Վահէ Յակոբեանը «Հայաստան» դաշինքի ձեւաւորման միջոցառմանը, որը կազմւեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան եւ «Վերածնւող Հայաստան» կուսակցութեան միջեւ։

«Մենք ապրում ենք հայ ժողովրդի համար շատ բարդ ժամանակներում, Արցախեան վերջին պատերազմը չափազանց ծանր հետեւանքներ է ունեցել հայկական երկու պետութիւնների համար»,- ասաց նա։ Վահէ Յակոբեանն ասաց, որ այս իշխանութիւններն այսօր վերարտադրւելու յայտ են ներկայացնում․ այսինքն, մենք ապրում ենք ոչ թէ արդէն տեղի ունեցած, այլ նոր աղէտների նախաշեմին։

Նա նշեց, որ այս իշխանութիւնները իրական սպառնալիք են ստեղծել Հայաստանի ողնաշարը համարւող Սիւնիքի համար։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։