Հա

Քաղաքական

11/05/2021 - 09:50

«Արցախում Փաշինեանից վերջապէս ձերբազատւելու հնարաւորութիւն են տեսնում». «Փաստ»

«Փաստ»-ը գրում է. «ՀՀ-ում սպասւող խորհրդարանական ընտրութիւնների օրակարգը չէր կարող դուրս մնալ Արցախի հանրութեան ուշադրութիւնից, եւ հէնց դրանով պայմանաւորւած՝ այնտեղ ուշի ուշով հետեւում են հայաստանեան գործընթացներին։

«alikonline.ir» - «Փաստ»-ը գրում է. «ՀՀ-ում սպասւող խորհրդարանական ընտրութիւնների օրակարգը չէր կարող դուրս մնալ Արցախի հանրութեան ուշադրութիւնից, եւ հէնց դրանով պայմանաւորւած՝ այնտեղ ուշի ուշով հետեւում են հայաստանեան գործընթացներին։

«Փաստ» թերթի տեղեկութիւններով, Արցախում բաւականին լաւատեսութեամբ են տրամադրւած Հայաստանում նախատեսւած արտահերթ ընտրութիւններին՝ համարելով, որ դրանով կայ հնարաւորութիւն Նիկոլ Փաշինեանից վերջապէս ձերբազատւելու համար:

Չնայած Արցախի իշխանութիւններն ու առաջին հերթին Արայիկ Յարութիւնեանը, այդ իրավիճակով պայմանաւորւած, մտահոգութիւններ ունեն, որովհետեւ ՀՀ-ում իշխանափոխութիւնից յետոյ ուղղակիօրէն կասկածի տակ է դրւելու նաեւ իրենց իշխանութիւնը, այդուհանդերձ, Արցախի իշխանութիւնները դեռեւս զերծ են մնում ՀՀ իշխանութիւններին լուրջ աջակցութիւն ցուցաբերելուց:

Նրանք մտահոգութիւն ունեն, որ Հայաստանի իշխանութիւններին հրապարակային աջակցութիւնը կարող է Արցախի ներսում ներքաղաքական նոր զարգացումներ առաջ բերել, իսկ ստեղծւած զգայուն իրավիճակում դա կարող է նրանց համար ճակատագրական լինել:

Թէ ինչ վերջնական որոշում կը կայացնեն Արցախի իշխանութիւնները, կերեւայ առաջիկայ օրերին»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։