Հա

Քաղաքական

11/05/2021 - 11:30

«Առաջարկում եմ բոլորին միաւորող գաղափար դարձնել իշխանութիւնից Նիկոլի հեռացման համընդհանուր հետհաշւարկը». Արմէն Գէորգեան

Առաջարկում եմ բոլորի համար միաւորող գաղափար դարձնել իշխանութիւնից Նիկոլի հեռացման համընդհանուր հետհաշւարկը. Նիկոլի գնալուն մնացել է 41 օր: Այս մասին տելեգրամեան իր ալիքում գրել է նախկին փոխվարչապետ Արմէն Գէորգեանը։

«alikonline.ir» - Առաջարկում եմ բոլորի համար միաւորող գաղափար դարձնել իշխանութիւնից Նիկոլի հեռացման համընդհանուր հետհաշւարկը. Նիկոլի գնալուն մնացել է 41 օր: Այս մասին տելեգրամեան իր ալիքում գրել է նախկին փոխվարչապետ Արմէն Գէորգեանը։

Նա, մասնաւորապէս, նշել է.

«Այսպիսով, ընտրական գործընթացը մեկնարկեց։ Մի քանի կարեւոր նկատառում.

Առաջին. Նիկոլը փոքրամասնութիւն է, բայց դա ամենեւին չի նշանակում, որ նա էլեկտորատ չունի։ Այն կայ եւ դա փաստ է։ Այդ էլեկտորատը նրա եռամեայ կառավարման արդիւնքն է։ Դրանից չպէտք է նեղւել։ Ապագայում, ընտրութիւններից յետոյ մեր առաջնային խնդիրներից է լինելու՝ բուժել այդ մարդկանց հոգիները՝ նախ եւ առաջ գործով, եւ նաեւ ցոյց տալ, թէ ինչպիսի տարրական խաբեբայ էին իրենց կուռքերը։

Երկրորդ. մենք պէտք է օր ու գիշեր աշխատենք, որպէսզի կարճաժամկէտ հեռանկարում երբեք մեր ժողովրդին չկանգնեցնենք նիկոլանմանների ընտրութեան առաջ։ Արժանապատւութիւնը, ազնւութիւնն ու արդարութիւնը, ինչպէս նաեւ աշխատելու եւ սեփական ընտանիքը պահելու հնարաւորութիւնների ստեղծումը. սրանք են յաջողութեան հասնելու հիմնական մօտեցումները։ Դրան գումարած՝ իւրաքանչիւրը պէտք է լինի իր տեղում։ Երկրում պէտք է տիրի կարգ ու կանոն:

Երրորդ. Յաջորդ որեւէ իշխանութիւն երբեք չպէտք է թոյլ տայ այնպիսի ցինիզմ եւ բացայայտ սուտ ու մանիպուլեացիա, որի հետ մեր ժողովուրդը բախւում է վերջին երեք տարիների ընթացքում։ Նոր իշխանութիւնների բառապաշարում բացակայելու են այնպիսի արտայայտութիւնները, ինչպէս օրինակ. «իսկ յիշո՞ւմ էք, երբ ինչ որ բան անում կամ ասում էր Նիկոլը, դուք լռում էիք կամ հանդուրժում»։ Ո՛չ, դա ճիշտ չէ։ Դա մերը չէ։

Չորրորդ. Բոլոր մարդիկ, յատկապէս՝ պետական ծառայութեան մէջ գտնւողները, այս իրավիճակում պէտք է արդէն ընտրութիւն կատարեն. բարդ, բայց անհրաժետ ընտրութիւն։ Գիտեմ, ձեզնից շատերը սպասում էին Նիկոլի վերջնական հրաժարականին։ Վե՛րջ, այլեւս ոչ ոք արդարացումներ եւ անսկզբունքային տեքստեր չի լսելու։ Դուք կարող էք առաջիկայ երկար տարիներին ձեր գիտելիքն ու փորձը յաջողութեամբ ծառայեցնել մեր պետութեանը, բայց դրա համար այսօր պէտք է մէկ բան՝ դիրքորոշում եւ գործողութիւն. կամ մենք ինքնամաքրման այս ճանապարհը միասին կանցնենք, կամ ապագայում անսկզբունքայինները տեղ չեն ունենայ։

Հինգերորդ՝ ամենակարեւորը. չթուլանալ։ Այն դիրքորոշումը, որ Նիկոլը հեռանում է, պէտք է մտնի բոլորի տներ՝ գիւղերում եւ քաղաքներում։ Շատերին այն կարող է դուր չգալ, սակայն պէտք է բոլորը հաշտւեն այս մտքի հետ։ Բոլորը պէտք է գնան քւէարկութեան։ Բոլորը, առանց բացառութեան բոլորը։ Սա սկզբունքօրէն կարեւոր է։ Մասնակցութեան մակարդակից է կախւած լինելու երկրում իշխանափոխութեան գործընթացների ամրութիւնն ու անշրջելիութիւնը։

Եւ վերջինը. բոլոր առողջ ուժերի խնդիրն է՝ համախմբւել Նիկոլի հեռացման գաղափարի շուրջ։ Չափից աւելի մեծ ձգտումը՝ հաւաքել աւելի շատ ձայներ, քան մրցակիցները, ընտրողների մի մասի մօտ կարող է առաջացնել նախանիկոլական ժամանակաշրջանի ոչ ամենալաւ յիշողութիւնները։ Յիշէ՛ք սա՝ յատկապէս տեղերում։ Վարչական ռեսուրսի եւ ոչ-ֆորմալ յարաբերութիւնների օգտագործումը արդէն Նիկոլի մենաշնորհն է. նա երկու ոտքով յայտնւել է այդ թակարդում։

Առաջարկում եմ բոլորի համար միաւորող գաղափար դարձնել իշխանութիւնից Նիկոլի հեռացման համընդհանուր հետհաշւարկը։

Նիկոլի գնալուն մնացել է 41 օր:

Առողջ եղէք եւ ամէն ինչ լա՛ւ է լինելու»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։