Հա

Քաղաքական

11/05/2021 - 13:20

«#Antinikol. Նիկոլը Սիւնիքի վերահսկողութիւնը փաստացի կը յանձնի Ադրբեջանին․ նա ձախողել է պետութեան կառավարումը բոլոր ոլորտներում. ո՞վ ենք մենք եւ ի՞նչ պէտք է անենք». Մ. Մինասեան

Նիկոլը 44 օր խաբեց, որ յաղթում ենք եւ երկու ժամում, ժողովրդից գաղտնի ստորագրեց կապիտուլեացիայի համաձայնագիրը։ Այս մասին ֆէյսբուքեան էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը.

«alikonline.ir» - Նիկոլը 44 օր խաբեց, որ յաղթում ենք եւ երկու ժամում, ժողովրդից գաղտնի ստորագրեց կապիտուլեացիայի համաձայնագիրը։ Այս մասին ֆէյսբուքեան էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը.

 

«Ո՞վ կարող է միանալ շարժմանը

1.1. Երկիրը սիրող, լուսաւոր, անվտանգ ու բարեկեցիկ ապագայի մասին երազող բոլոր հայերը՝ անկախ տարիքից, սեռից, բնակութեան վայրից, մասնագիտութիւնից ու սոցիալական վիճակից, որոնց միաւորում է մէկ բան՝ Հայրենիք ունենալու ու երջանիկ ապրելու նպատակը։

1.2. Ովքեր հասկացել են, որ Նիկոլը չարիք է կամ գիտէին ամենասկզբից։ Եւ կապ չունի` հաւատացել են Նիկոլին, թէ ոչ, նրա համար փողոց դուրս եկել ու ընտրել են, թէ ի սկզբանէ չեն ընդունել։ Այդ ամէնն այլեւս կարեւորը չէ։

1.3. Այն սփիւռքահայերը, ովքեր սատարել են Նիկոլին, դեսպանատաների դիմաց հանրահաւաք կազմակերպել ու նրա հիմնադրամին փող նւիրել։

1.4. Բոլոր նրանք, ում այսօր մեղադրում են սխալ ընտրութիւնը ժամանակին չկանխելու կամ մատնացոյց են անում նրանց մեղքերը, սխալներն ու գոռոզութիւնը, որոնց պատճառով ընտրեցին Նիկոլին։

1.5. Ովքեր ասում են, որ յոգնել են քաղաքականութիւնից եւ իրենց միեւնոյն է, թէ ով կը լինի կամ որոնց թւում է, թէ այլեւս ոչինչ անել հնարաւոր չէ եւ մտածում են արտագաղթելու մասին, իսկ իրականում հոգու խորքում յոյս ունեն, որ ինչ-որ մէկը ինչ-որ բան կանի։

Հետեւաբար, #Antinikol շարժումը բաց է բոլորի համար եւ բոլորինն է՝ բացառութեամբ Նիկոլի, նրա դաւաճան վիժւածքների եւ խենթերի։

 

Ի՞նչ պէտք է ասի շարժման մասնակիցը

2.1. Նիկոլը 44 օր խաբեց, որ յաղթում ենք եւ երկու ժամում, ժողովրդից գաղտնի ստորագրեց կապիտուլեացիայի համաձայնագիրը։

2.2. Նիկոլը պարտւել է պատերազմում, հետեւաբար, ցանկացած պարտւած ղեկավար պէտք է հեռանայ։

2.3. Նիկոլը ոչնչացրել է բանակը։ Հայաստանը չունի ռազմական տեխնիկա, չունի կահաւորւած եւ խրամատաւորւած սահման մինչեւ հիմա՝ պարտութիւնից 6 ամիս անց։

2.4. Զոհերի, անհետ կորածների եւ գերիների թիւը մինչեւ այժմ գաղտնի են պահում։ Հարիւրաւոր հերոսների մասունքներ դեռ սառնարաններում են։

2.5. Նիկոլի թիմում կան ազդեցութեան գործակալներ եւ Թուրքիայի ու Ադրբեջանի փաստացի գործակալներ։

2.6. Նիկոլի օրօք ապրանքների գները մի քանի անգամ թանկացել են, Հայաստանում ապրելն անհնար է դարձել։

2.7. Երեք տարւայ ընթացքում փաստացի չի եղել ոչ մի նշանակալի ներդրում եւ սպասւում է տնտեսական աղէտ։

2.8. Նիկոլի օրօք իւրաքանչիւր երկրորդ հայաստանցին պաշտօնապէս աղքատ է, իւրաքանչիւր երրորդը՝ գործազուրկ։

2.9. Նիկոլն աւելացրել է Հայաստանի պետական արտաքին պարտքն աւելի քան 3 մլրդ դոլարով։ Այդ գումարներն անյայտ ուղղութեամբ անհետացել են։

2.10. Նիկոլը ձախողել է պետութեան կառավարումը բոլոր ոլորտներում՝ սկսած կորոնավիրուսի դէմ պայքարից, երբ մարդիկ մահանում էին իրենց բնակարաններում մինչեւ պետութեան անվտանգութիւն։

2.11. Նիկոլը մսխել է ռազմական բիւջէն՝ գնելով առանց սպառազինութեան Su 30-ներ եւ չկրակրող ՕՍԱ-ԱԿԱ-ներ։

2.12. Սահմանին կանգնած մեր զինւորները չեն ունեցել տարրական պաշտպանութեան միջոցներ՝ զրահաբաճկոններից մինչեւ սաղաւարտներ։ Խաթարւած է եղել պատերազմող բանակին սնունդ մատակարարելու համակարգը։

2.13. Պատերազմի ընթացքում ուղարկւած օգնութիւնը լափել են կամ վատնել անյայտ նպատակների համար, ինչպէս «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ապօրինաբար կառավարութեան հաշւին փոխանցւած եւ «անհետացած» 52 միլիարդը։

 

Ի՞նչ կը լինի, եթէ չգործենք

3.1. Նիկոլը նաեւ Սիւնիքի վերահսկողութիւնը փաստացի կը յանձնի Ադրբեջանին։

3.2. Նիկոլը վերջնականապէս ծածկադմփոց կանի զոհւածների, վիրաւորների եւ անհետ կորածների թիւը։ Այլեւս ոչ ոք չի իմանայ՝ քանի հերոս ընկաւ մարտում, ում սխալ հաշւարկի կամ անտրամաբանական հրահանգի պատճառով սպանւեցին լուսաւոր տղերքը։

3.3. Բանակը կը դառնայ խորհրդանշական եւ անվտանգութեան համակարգը կախւած կը լինի հարեւանների որոշումներից։

3.4. Աղքատութիւնը կը խորանայ, գները կաճեն, դոլարը կը թանկանայ։

3.5. Կը սկսւի արտագաղթի նոր մեծ փուլ. երկիրը կը լքի եւս 1 միլիոն մարդ։

 

Ի՞նչ պէտք է անի շարժման մասնակիցը

4.1. Օրական առնւազն մէկ սոցցանցային գրառում՝ #antinikol հեշթեգով եւ բովանդակութեամբ։

4.2. Կրի շարժման սիմւոլիկայով պարագաներ՝ գլխարկ, շապիկ, հեռախօսի պատեան, թեւնոց՝ #Antinikol հեշթեգով, որոնք հեշտութեամբ կարելի է պատրաստել ինքնուրոյն՝ առանց միջոցներ ծախսելու:

4.3. Նոյնն անել ընտանիքի աւագ անդամների համար։ Հնարաւորութեան դէպքում օգնել նաեւ շրջապատի մարդկանց։

4.4. Կազմակերպել իրական ու վիրտուալ մոբիլ խմբեր՝ մարդկանց հետ զրուցելու եւ բացատրելու համար (այդ թւում՝ TikTok-ում, ClubHouse-ում եւ միւս սոցցանցերում):

4.5. Սելֆիներ-վիդէօ «Նիկոլի հետ ապագայ չկայ» կարգախօսով ու #Antinikol հեշթեգով՝ թւարկելով Նիկոլի արարքներն ու Նիկոլի հետ հնարաւոր ապագայի 5 աղէտալի հետեւանքները։

 

Ի՞նչ պէտք է չանի շարժման մասնակիցը

5.1. Չկորցնի հաւասարակշռութիւնը. պէտք է լինել համբերատար։

5.2. Չտրւել սադրանքների՝ չխուսափելով բանավէճից։

5.3. Կուսակցական վէճերի մէջ չմտնել։

5.4. Չմտնել մասնաւոր տարածք, յարգել մարդկանց սեփականութեան իրաւունքը։

5.5. Չյոգնել. հետեւողականութիւնը ամենաարդիւնաւէտ զէնքն է։

 

Առայժմ այսքանը։ Յընթացս կը լինեն նաեւ թարմացումներ՝ գրառումների ու գործողութիւնների տեսքով»,- գրել է Միքայէլ Մինասեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։