Հա

Քաղաքական

12/05/2021 - 13:45

«Ադրբեջանին առաւել քան երբեւէ պէտք է Հայաստանի այս իշխանութիւնների վերարտադրութիւնը». Տիգրան Աբրահամեան

Յենակէտ կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Վերջին շրջանում Ադրբեջանը փորձում է մեծացնել ճնշումը Հայաստանի վրայ եւ պատահական չէ, որ «Զանգեզուրի միջանցքի» եւ նրա նկատմամբ յաւակնութիւնները տարբեր դրսեւորումներ են ստանում: 

«alikonline.ir» - Յենակէտ կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Վերջին շրջանում Ադրբեջանը փորձում է մեծացնել ճնշումը Հայաստանի վրայ եւ պատահական չէ, որ «Զանգեզուրի միջանցքի» եւ նրա նկատմամբ յաւակնութիւնները տարբեր դրսեւորումներ են ստանում:

Ադրբեջանում շտապում են, որովհետեւ Հայաստանում արտահերթ ընտրութիւններ են սպասւում, իսկ իրենց նախընտրելի թեկնածուի պարտւելու յաւանականութիւնն աճում է:

Խնդիրն այն չէ, թէ ինչով է Ադրբեջանն օգնում այս իշխանութիւններին, հարցը նրանում է, որ Ադրբեջանի առաւել քան երբեւէ պէտք է Հայաստանի այս իշխանութիւնների վերարտադրութիւնը, ինչը նրանց համար պէտք է ապահովի սեփական ռեգիոնալ յաւակնութիւններն ամբողջութեամբ բաւարարելու հարցը:

Հայաստանեան ընդդիմադիր դաշտում դիրքաւորւած հիմնական դերակատարներին Ադրբեջանում լաւ են ճանաչում, հասկանալի է, որ նրանց իշխանութեան գալը որեւէ ձեւով չի տեղաւորւում թուրք-ադրբեջանական հաշւարկներում:

Ստեղծւած իրավիճակում Ադրբեջանն իր առջեւ նւազագոյնն երկու խնդիր է դրել:

Մինչեւ յունիսի 20-ը՝ արտահերթ ընտրութիւնների քւէարկութեան օրը առաւելագոյնը կորզել Հայաստանի հետ տարւող գործընթացից կամ ստեղծել իրավիճակ, երբ բոլոր յաջորդ իշխանութիւնների համար դժւար կը լինի վերադառնալ բարենպաստ բանակցային դիրքեր:

Երկրորդ, իր հնարաւորութիւնների շրջանակներում՝ ուղղակի կամ անուղղակի ձեւով, հասնել Հայաստանի գործող իշխանութեան դիրքերի ամրապնդմանը:

Ցաւալիօրէն Հայաստանի ու Արցախի շահն առաջ մղելու տեսանկիւնից, Հայաստանը երկրորդային դիրքերում է, իսկ երկկողմ՝ Հայաստան-Ադրբեջան ձեւաչափում, խաղի թելադրողն ու հիմնական նախաձեռնողականութեան ապահովողը շարունակում է մնալ Ադրբեջանը, ինչը մեզ համար նորանոր խնդիրներ է խոստանում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։