Հա

Քաղաքական

12/05/2021 - 13:50

«Հայաստան» դաշինքի գլխաւոր շտաբը կը ղեկավարի Արմէն Գէորգեանը, դաշինքի պաշտօնական ներկայացուցիչը Արամ Վարդեւանեանն է

Խորհրդարանական արտահերթ ընտրութիւններին մասնակցող ուժերն այս օրերին զբաղւած են նախընտրական շտաբների կազմաւորման աշխատանքներով։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի գլխաւորած «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը, ըստ տարբեր տեղեկութիւնների՝ կը ղեկավարի ՀՀ նախկին փոխվարչապետ Արմէն Գէորգեանը։

«alikonline.ir» - Խորհրդարանական արտահերթ ընտրութիւններին մասնակցող ուժերն այս օրերին զբաղւած են նախընտրական շտաբների կազմաւորման աշխատանքներով։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի գլխաւորած «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը, ըստ տարբեր տեղեկութիւնների՝ կը ղեկավարի ՀՀ նախկին փոխվարչապետ Արմէն Գէորգեանը։

ՀՀ երկրորդ նախագահի գրասենեակի ղեկավարից News.am-ը հետաքրքրւեց, թէ համապատասխանո՞ւմ են լուրերը իրականութեանը։

«Այո, պարոն Գէորգեանն արդէն իրականացնում է կենտրոնական շտաբի ղեկավարի գործառոյթները։ Ցաւօք, նա մի փոքր վատառողջ է եւ աշխատում է առայժմ հիւանդասենեակից կամ տանից։ Բայց յոյսով եմ, որ շատ շուտով կը կազդուրւի եւ կանցնի իր պարտականութիւնների լիարժէք կատարմանը»,- ասաց պարոն Սողոմոնեանը եւ յաւելեց. «Ուզում եմ առիթից օգտւելով տեղեկացնել, որ «Հայաստան» դաշինքի պաշտօնական ներկայացուցչի գործառոյթներն իրականացնելու է պարոն Արամ Վարդեւանեանը, եւ արդէն երկու-երեք օրից բոլոր նրանք, ովքեր հարցեր կունենան շտաբի, Դաշինքի գործունէութեան վերաբերեալ, կը կարողանան իրենց հարցերը ուղղել թէ՛ «Հայաստան» դաշինքի պաշտօնական ներկայացուցչին, թէ՛ մամուլի ծառայութեանը»։

Վիկտոր Սողոմոնեանը տեղեկացրեց նաեւ, որ «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը օրերս կը հրապարակի հեռախօսահամարները, էլեկտրոնային փոստի հասցէն, որոնց օգնութեամբ լրատւամիջոցներն ու ցանկացած ոք տեղեկատւութիւն կարող է ստանալ «Հայաստան» դաշինքի գործունէութեան վերաբերեալ։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։