Հա

Քաղաքական

12/05/2021 - 16:00

«Իշխանասարի հատւածում թշնամին պետական սահմանն անցել է եւ եւս երեք կիլոմետր առաջ եկել. հարիւրներով շարւած են». Գորիսի փոխքաղաքապետ

Իշխանասարի հատւածում թշնամին պետական սահմանը անցել է եւ եւս երեք կիլոմետր առաջ եկել դէպի Վերիշէն բնակավայր ու հարիւրներով շարւած են, այս մասին հաղորդում է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Եոլեանը։

«alikonline.ir» - Իշխանասարի հատւածում թշնամին պետական սահմանը անցել է եւ եւս երեք կիլոմետր առաջ եկել դէպի Վերիշէն բնակավայր ու հարիւրներով շարւած են, այս մասին հաղորդում է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Եոլեանը։ Տեղեկացնում է Yerkir.am-ը։

Նա նշել է, որ այս պահին բանակցում են։ 

«Սեւ լճի տարածքից կիլոմետրերով առաջ են եկել եւ կանգնել։ Եթէ GPS-ով Սեւ լճի 30 տոկոսն էր թշնամունը, սրանք էնքան են իրենց արտօնեալ համարում, որ որոշել են հասնել մինչեւ բնակավայր ու Շուռնուխի օրինակով առաջ գալ։ Ժողովուրդ չգիտեմ` էլի ով ինչ կը հերքի, բայց լսէք Սիւնեցիների ահազանգը, բոլորիս վերջը գալու է, եթէ շարունակենք այս վտանգաւոր անտարբերութիւնը»,- գրել է Եոլեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։