Հա

Քաղաքական

12/05/2021 - 16:10

«Պաշտպանութիւն չի եղել Իշխանասարի հատւածում, գիշերը թշնամին առաջ է եկել»․ Մենուա Յովսէփեան

Գիշերն ալիեւանիկոլական GPS քարտէզներով ադրբեջանցիներն Իշխանասարի հատւածում առաջ են եկել, քանի որ հայկական կողմից չի իրականացւել վերահսկողութիւն․ Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Յովսէփեանը։

«alikonline.ir» - Գիշերն ալիեւանիկոլական GPS քարտէզներով ադրբեջանցիներն Իշխանասարի հատւածում առաջ են եկել, քանի որ հայկական կողմից չի իրականացւել վերահսկողութիւն․ Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Յովսէփեանը։

«Յետ են շպրտւելու իրենց գծած ալիեւանիկոլական GPS-ի տարածքներ։ Ամենասարսափելին այն է, որ այդ քարտէզներով մեր համայնքի ոռոգման ջրամբարն անցել է Ադրբեջանի տիրապետութեան տակ։ Առաջ են եկել Սեւ լճի հատւածում։ Զինւորականները բանակցում են, որպէսզի յետ գնան, իրենց տեղը կանգնեն»,- յայտնեց նա։

Հարցին՝ ինչո՞ւ Իշխանասարի հատւածում ՊՆ-ն պաշտպանութիւն չի իրականացնում, Յովսէփեանն արձագանքեց․ «Էդ հարցը պիտի տաք ԱԺ ամբիոնից ելոյթ ունեցող վարչապետին։ Աւելի շատ ելույթներ են ունենում, իրական գործով չեն զբաղվում դրա համար այս վիճակում ենք։ Սիւնիքում վտանգաւոր է, ոչինչ նորմալ չէ, խայտառակ վիճակում ենք։ Մի քանի ամիս է՝ բարձրաձայնում ենք, մեզ լսող չկայ»։


Լիանա Սարգսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։