Հա

Քաղաքական

12/05/2021 - 16:20

Թշնամին 3 կմ առաջ է եկել նաեւ Վարդենիսում՝ դէպի Վերին Շորժա գիւղ․ խրամատներ են փորում

Yerkir.am-ի տեղեկութիւններով՝ թշնամին երէկւանից դիրքերն առաջ է բերել նաեւ Վարդենիսում։

«alikonline.ir» - Yerkir.am-ի տեղեկութիւններով՝ թշնամին երէկւանից դիրքերն առաջ է բերել նաեւ Վարդենիսում։

Տեղի բնակիչները յայտնում են, որ ադրբեջանցիները սարի վրայ պոստերը առաջ են տւել 3 կմ, իջել են ներքեւ՝ դէպի Վերին Շորժա գիւղ, որտեղ գիւղացիների արօտավայրերն են, խոտհարքերը, ամբողջովին հայկական տարածք է։

«Սարի գլխի պոսերից 3 կմ իջել են ներքեւ, խրամատներ են փորում այս պահին Վարդենիսի շրջանում»,- մեզ հետ զրոյցում ասացին վարդենիսցիները։

Ակնկալում ենք ՀՀ պաշտպանութեան նախարարութեան պաշտօնական պարզաբանումը վարդենիսցիների անվտանգութիւնը խաթարող այս տեղաշարժի մասին։


Աննա Բալեան

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։