Հա

Քաղաքական

13/05/2021 - 16:00

«Նիկոլ՝ նշանակում է անդադար պատերազմ, #antinikol՝ հնարաւոր խաղաղութիւն». Միքայէլ Մինասեան

Նիկոլ՝ նշանակում է անդադար պատերազմ, #antinikol՝ հնարաւոր խաղաղութիւն։ Ահա այս պարզ բանաձեւի մէջ է Հայաստանի ընտրութիւնը։ Այդ մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը։

«alikonline.ir» - Նիկոլ՝ նշանակում է անդադար պատերազմ, #antinikol՝ հնարաւոր խաղաղութիւն։ Ահա այս պարզ բանաձեւի մէջ է Հայաստանի ընտրութիւնը։ Այդ մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը։

Նրա խօսքով, 2018-ին մարդկանց մի մասն ընտրեց Նիկոլին, որովհետեւ անտարբեր էր Արցախի ճակատագրի նկատմամբ, յոգնել էր պատերազմի վտանգից կամ ամէն գնով դէմ էր պատերազմին։

«Մարդիկ ուզում էին լաւ կեանք՝ առանց տագնապի։ Ու մինչեւ կը սկսէք հակադարձել, թէ իրականում Նիկոլին իշխանութեան բերելու պատճառները սոցիալական էին, տիրում էր անարդարութիւն, կարմիր գծերի ու արագաչափերի «տեռոր», նայէք ձեր շուրջբոլորը։ Այդ ամէնը կայ նաեւ այսօր՝ աւելի բացայայտ ու աւելի լպիրշ։ Ու տպաւորութիւն է, թէ մի մասն առանձնապէս չի էլ նեղւում այդ փաստից։ Հետեւաբար, եկէք չխաբենք ինքներս մեզ։

Մարդիկ գիտակցաբար ընտրեցին Նիկոլին եւ նրա անթաքոյց պարտւողական պացիֆիզմը. հաւաքական «սաքունցանիկոլական» գիծը։

Ու այդպէս էլ կը շարունակւէր, եթէ չլինէր պատերազմը։ Քչերն էին գիտակցումը, որ պատերազմը ոչ միայն յանուն Արցախի է, այլեւ յանուն Հայաստանի անվտանգութեան։ Ու բոլորին թւում էր, թէ Արցախը տանք, խաղաղ եւ անվտանգ ենք ապրելու։ Նաեւ այս ինքնախաբէութեան պատճառով էր, որ չնայած սոսկալի կորուստներին, դաւաճանութեանը, միտումնաւոր պարտութեանը, Նիկոլը մնաց։

Մնաց, որովհետեւ մարդիկ ընկան 2-րդ ամենամեծ թակարդը՝ հաւատալով, թէ «ինչ եղել, եղել է, վիժւածքը եթէ մնայ, պատերազմը չի վերսկսի»։ Շատերն ինչպէս առաջ, այնպէս էլ հիմա չեն ուզում առերեսւել իրականութեանը։ Իսկ իրականութեանն այն է, որ երբ ասւում էր՝ Նիկոլը եթէ գայ լինելու է պատերազմ, ոչ ոք չէր լսում։ Յետոյ երբ ասւում էր, որ Նիկոլի դիւանագիտութիւնը յանգեցնելու է պատերազմի, էլի ոչ ոք չլսեց, այնպէս ինչպէս 2020-ի նոյեմբեր-դեկտեմբերին, երբ ասւում էր, որ եթէ Նիկոլը մնայ, միշտ լինելու է պերմանենտ պատերազմ (ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ երկրի սահմաններին) ու էլի ոչ ոք չլսեց։

Գիտէք՝ ինչո՞ւ, որովհետեւ «նիկոլիզմի» հիմքում իրականութեան հերքումն է։

Կապիտուլեացիային յաջորդած 6 ամիսներին Նիկոլը զբաղւել է ամէն ինչով, բացի նոր պատերազմը կանխելուց։ 6 ամիս պաշտպանութեան հարբեցող նախարարը զբաղւած է սապոգ լիզելով՝ առաջնագիծը կառուցելու փոխարէն։ 6 ամիս քանդւում է գլխաւոր շտաբը, կամ այն, ինչ մնացել է դրանից։ Իսկ այդ ընթացքում Արցախը օկուպացրած «կիրթ եւ կառուցողականը» Սիւնիքն ու Սեւանը զաւթելու պլաններից էր խօսում։ 6 ամիս իշխանութիւնը Հայաստանի ժողովրդի թոյլտւութեամբ կամ առնւազն լռութեան պայմաններում զբաղւել է ամէն ինչով, բացի երկրի սահմաններն ամրացնելուց ու բանակի փշրանքները հաւաքելուց։

Լոտոյի մասին օրէնք են փոխում, ՄԻՊ ընտրութեան նոր կարգ սահմանում, Գանդիի արձան տեղադրում ու մանր-մունր գանդիկութիւններ անում։ Ու այսքանից յետոյ որեւէ մէկը մտածո՞ւմ է, որ Հայասանին հանգիստ կը թողնեն: Ինչո՞ւ պիտի թողնեն, երբ տեսնում են ինքնախաբւած հասարակութիւն եւ ոչ ադեկւատ իշխանութիւն։ Իսկ հիմա բոլորիդ առաջարկում եմ գրկել քւէատուփերը, գնալ Սիւնիք եւ շարել առաջնագծին։ Դա հաստատ կը կանգնեցնի թշնամուն։ Եթէ չստացւի, կարելի է շարել Վայոց Ձորում, յաջորդը դա է լինելու։

Այդ ընթացքում ձեռք-ձեռքի բռնած չմոռանաք ամէն մէկդ ձեր երգը. մի մասը թող գոռայ «հներին վերադարձ չկայ», «ամենավատն արդէն եղել է» (չնայած վատ է ամէն յաջորդ օրը), իսկ միւսը մասը գոռայ, թէ «Նիկոլը պրոյեկտ է» կամ «բոլորս էլ յոյս ունէինք 2018-ին» (չնայած մասնակցում է հէնց Նիկոլի գծած ընտրական շոուին)։

Այն, որ դուք ձեզ կողքից չէք տեսնում, արդէն պարզ է, գոնէ թշնամուն Սիւնիքում եւ Գեղարքունիքում տեսնո՞ւմ էք։ Թէ՞ դա դեռ բաւարար փաստարկ չէ, պիտի անպայման հասնեն Երեւան։ Մերժէ՛ք «նիկոլիզմը» ձեր մէջ։ Վերադարձէ՛ք իրականութիւն։

#antinikol

Յ.Գ. Մաղթում եմ՝ այս մարդիկ մի օր հասկանան, որ Նիկոլին գրկաբաց ընդունելու պատճառով անդունդը գլորեցին երկիրն ու «վաստակեցին» իրենց ապագան՝ ի դէմս ադրբեջանցի զինւորականների, համավարակի, սովի ու գործազրկութեան, որոնք, ի դէպ, արդէն թափանցել են Գեղարքունիք»,- գրել է Մինասեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։