Հա

Քաղաքական

13/05/2021 - 18:50

«Երկրի անվտանգութիւնն ու սահմանների անձեռնմխելիութիւնը սակարկելի չեն. ցանկացած ոտնձգութիւն պէտք է արժանանայ կտրուկ հակազդեցութեան». ՀՀ նախագահ

Սիւնիքում ստեղծւած իրավիճակը Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը գնահատում է չափազանց մտահոգիչ եւ կարեւոր է համարում շուտափոյթ հանգուցալուծումը․ ասւում  է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած յայտարարութեան մէջ։ 

«alikonline.ir» - Սիւնիքում ստեղծւած իրավիճակը Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը գնահատում է չափազանց մտահոգիչ եւ կարեւոր է համարում շուտափոյթ հանգուցալուծումը․ ասւում  է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած յայտարարութեան մէջ։ Տեղեկացնում է Yerkir.am-ը։

«Հրատապ եւ անյետաձգելի է անհրաժեշտ բոլոր միջոցների ձեռնարկումը՝ անվերապահօրէն պաշտպանելու Հայաստանի Հանրապետութեան, ՀՀ քաղաքացու շահերը եւ անվտանգութիւնը:

ՀՀ նախագահը եւ նախագահի աշխատակազմը մշտական կապի մէջ են պետական համապատասխան մարմինների հետ: Տեղեկատւութիւն է ստացւում նաեւ անմիջապէս Սիւնիքի մարզից:

ՀՀ նախագահի դիրքորոշումն է, որ երկրի անվտանգութիւնն ու սահմանների անձեռնմխելիութիւնը սակարկելի չեն, դրանց նկատմամբ ցանկացած ոտնձգութիւն դատապարտելի է եւ պէտք է արժանանայ յստակ ու կտրուկ հակազդեցութեան, ինչպէս նաեւ միջազգային արձագանքի: Իրավիճակի յետագայ սրման, տարածաշրջանի առանց այն էլ զգայուն իրադրութեան խաթարման ողջ պատասխանատւութիւնը կրում է ադրբեջանական կողմը», - նշւած է յայտարարութեան մէջ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։