Հա

Քաղաքական

13/05/2021 - 18:55

Թշնամին ու մենք դէմ դիմաց ենք. դիրքերում պատմում են, թէ ինչ է կատարւում Վերիշէնի բարձունքում

Սեւ լիճը գտնւում է թշնամու վերահսկողութեան ներքոյ եւ առաջին բանակային կորպուսը իրավիճակը վերահսկում է, նրանք պատրաստ են ցանկացած սցենարի: 

«alikonline.ir» - Սեւ լիճը գտնւում է թշնամու վերահսկողութեան ներքոյ եւ առաջին բանակային կորպուսը իրավիճակը վերահսկում է, նրանք պատրաստ են ցանկացած սցենարի: Tert.am-ի հետ զրոյցում կորպուսի զինւորականները ցոյց են տալիս՝ ինչ հեռաւորութեան մասին է խօսքը եւ որտեղ է տեղակայւած ադրբեջանական կողմը:

«Թշնամին ու մենք դէմ դիմաց ենք: Իրենք հիմա Սեւ լճի ամբողջ տարածքում են եւ բլրից սկսած իրենց զօրքերն են: Բոլորս այստեղ կանգնած ենք եւ սպասում ենք յետագայ զարգացումներին, հիմա այստեղ սպասողական իրավիճակ է»,- ասաց զինւորականը:

Զինւորականները նաեւ նշեցին, թէ քանի կիլոմետր են թշնամիները առաջ եկել:

«Սեւ լիճը այս ճանապարհից 5 կիլոմետր է հեռու, իրենք արդէն այդքան իջել են ու յետ չեն գնում, 3 կմ օդային հաշւարկներով է ասւում երեւի, բայց ճանապարհային առումով 5 կմ-ից աւելի է, մօտ 6 կմ: Վերիշենից էլ օդայինով 2 կմ»,- նշեց զինւորականը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։