Հա

Քաղաքական

14/05/2021 - 08:10

«Վարդենիս համայնքի յարակից բնակավայրերի սահմանը այսօր հատել են ազերիները՝ անզէն, առանց կրակոցի, այդ բնակավայրերի ուղղութեամբ եղել են ոտնձգութիւններ». Թագուհի Թովմասեան

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքի յարակից բնակավայրերի սահմանը այսօր հատել են ազերիները՝ անզէն, առանց կրակոցի։ Երկու բնակավայրերի ուղղութեամբ են եղել ոտնձգութիւններ։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է անկախ պատգամաւոր Թագուհի Թովմասեանը:

«alikonline.ir» - Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքի յարակից բնակավայրերի սահմանը այսօր հատել են ազերիները՝ անզէն, առանց կրակոցի։ Երկու բնակավայրերի ուղղութեամբ են եղել ոտնձգութիւններ։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է անկախ պատգամաւոր Թագուհի Թովմասեանը:

«Հիմա ուզում եմ հասկանալ՝ այդ ո՞ր հատւածներում էր առաջնագիծը կահաւորւել, ո՞ր հատւածներում էիք խրամատներ փորել եւ վերջապէս ինչպէ՞ս կարողացան առանց կրակոցի մեր սահմաններից ներս անցնել թշնամիները ու չգերեվարւել։ Բա այն անտեսանելի աշխատանքները, որ արւել էին, ինչո՞ւ մեզ չեն պաշտպանում թշնամու յարձակումներից։ Նիկոլ Փաշինեանը 2 շաբաթ առաջ իմ հարցին ի պատասխան ասում էր՝ ամէն ինչ արւում է առաջնագծում եւ լաւ է, որ ես ու ադրբեջանցիները չենք տեսնում դա։ Այսօրւանից ադրբեջանցիները կամաց-կամաց մտնում են մեր տուն, ո՞ւր է այդ աշխատանքը պարոն վարչապետ։

Առաւօտից ով ինչպէս կարողացաւ հերքեց, թէ ամէն ինչ վերահսկւում է. մինչդեռ երէկւանից մինչ այսօրւայ վերջ մեր մարզում շատ բան է փոխւել. ճեղքում է եղել։

Լաւ է, որ ՀԱՊԿ-ին ենք դիմում, բայց եղել ու մնում եմ նոյն կարծիքին, որ մեր յոյսը մեր վրայ պիտի դնենք։ Չենք թուլացնում զգօնութիւնը ու չենք կորցնում մեր հողում ապրելու վճռականութիւնը։ Մենք Հայրենիք չունենք զիջելու։

Յ. Գ.- Խաղաղութիւն մուրացողներն ո՞ւր են։ Բա որ ասում էի պարտութիւնը ձերն է, իսկ հետեւանքները՝ մերը...»,- գրել է Թովմաստանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։