Print this page
14/05/2021 - 08:15

«ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ՝ պայմանագրի 2-րդ յօդւածի հիման վրայ. այսինքն՝ Սիւնիքի եւ Գեղարքունիքի մարզ թշնամու ներխուժումը ՀՀ իշխանութիւնը ներկայացնում է ոչ թէ որպէս ագրեսիա, այլ՝ որպէս սպառնալիք». սահմանադրագէտ

Փաշինեանի ելոյթի տեսաձայնագրութիւնից ակնյայտ է, որ Հայաստանը ՀԱՊԿ դիմել է ոչ թէ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի 4-րդ յօդւածի, որը վերաբերում է այն դէպքերին, երբ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի անդամ պետութիւնը ենթարկւել է ագրեսիայի, այլ՝ 2-րդ յօդւածի հիման վրայ, որը վերաբերում է այն դէպքերին, երբ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի անդամ պետութիւնը ենթարկւում է անվտանգութեան, կայունութեան կամ տարածքային ամբողջականութեան հետ կապւած սպառնալիքի։

«alikonline.ir» - Փաշինեանի ելոյթի տեսաձայնագրութիւնից ակնյայտ է, որ Հայաստանը ՀԱՊԿ դիմել է ոչ թէ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի 4-րդ յօդւածի, որը վերաբերում է այն դէպքերին, երբ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի անդամ պետութիւնը ենթարկւել է ագրեսիայի, այլ՝ 2-րդ յօդւածի հիման վրայ, որը վերաբերում է այն դէպքերին, երբ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի անդամ պետութիւնը ենթարկւում է անվտանգութեան, կայունութեան կամ տարածքային ամբողջականութեան հետ կապւած սպառնալիքի։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյեանը:

«Ընդ որում՝ ի տարբերութիւն 2-րդ յօդւածի, որը ենթադրում է զուտ խորհրդատւութիւնների նախաձեռնում, 4-րդ յօդւածը նախատեսում անմիջապէս ռազմական օգնութեան տրամադրում։

Այսինքն, Սիւնիքի հատւածում 3.5 կմ, իսկ որոշ գնահատականների համաձայն՝ 5 կմ խորութեամբ թշնամական ուժերի ներխուժումը, եւ դրան զուգահեռ Գեղարքունիքի մարզի վարչական տարածք ներխուժումը ՀՀ իշխանութիւնն իր դաշնակիցներին ներկացնում է ոչ թէ որպէս ագրեսիա ուղղւած Հայաստանի Հանրապետութեան դէմ, այլ, զուտ, որպէս սպառնալիք ՀՀ անվտանգութեան, կայունութեան կամ տարածքային ամբողջականութեան դէմ»,- գրել է նա:

 

Յարակից լուրեր