Հա

Քաղաքական

15/05/2021 - 09:50

ԱՄՆ Պետդեպը Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողութիւնները սադրիչ է անւանել՝ պահանջելով դուրս բերել զօրքերը

ԱՄՆ-ի իշխանությունները Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողութիւնները սադրիչ են համարում։ Հերթական ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայութեան ղեկավարի տեղակալ Ջալինա Պորտերը:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի իշխանութիւնները Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողութիւնները սադրիչ են համարում։ Հերթական ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայութեան ղեկավարի տեղակալ Ջալինա Պորտերը. փոխանցում է Tert.am-ը:

Նրա խօսքով՝ ԱՄՆ-ն ուշադիր հետեւում է Սիւնիքի մարզում ստեղծւած իրավիճակին։

«Մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակին։ Ուժերի տեղաշարժն անպատասխանատու է, ինչպէս նաեւ չարդարացւած եւ սադրիչ: Մենք յոյս ունենք՝ Ադրբեջանն անմիջապէս դուրս կը բերի իր բոլոր ուժերը եւ կը դադարեցնի յետագայ սադրանքները»,- ասել է նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։