Հա

Քաղաքական

15/05/2021 - 10:55

«Վերելակից՝ Սեւ լիճ. Ալիեւ-Փաշինեան կապի գաղտնիքները». «168 ժամ»

«Նիկոլ Փաշինեանը որպէս «թաւշեայ յեղափոխութեան» ու Դուշանբէում Ալիեւի հետ վերելակային գաղտնազրոյցի ամենամեծ ձեռքբերում՝ ներկայացրեց Ադրբեջանի հետ ուղիղ կապի հաստատումը։ Թէ ինչ մտքեր ու ոչ միայն մտքեր փոխանակւեցին այդ կապուղու միջոցով, տակաւին անյայտ է։ Ինչպէս որ չկան ստոյգ տեղեկութիւններ այն մասին՝ արդեօք այդ կապը դադարե՞ց պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ, թէ՞ շարունակում էր ու է՛ գործել այնքան գաղտնիօրէն, որքան այն ծնած վերելակային գեալաջին։ 

«alikonline.ir» - «Նիկոլ Փաշինեանը որպէս «թաւշեայ յեղափոխութեան» ու Դուշանբէում Ալիեւի հետ վերելակային գաղտնազրոյցի ամենամեծ ձեռքբերում՝ ներկայացրեց Ադրբեջանի հետ ուղիղ կապի հաստատումը։ Թէ ինչ մտքեր ու ոչ միայն մտքեր փոխանակւեցին այդ կապուղու միջոցով, տակաւին անյայտ է։ Ինչպէս որ չկան ստոյգ տեղեկութիւններ այն մասին՝ արդեօք այդ կապը դադարե՞ց պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ, թէ՞ շարունակում էր ու է՛ գործել այնքան գաղտնիօրէն, որքան այն ծնած վերելակային գեալաջին։ Իսկ դա նշանակում է, որ առնւազն բացառելի չէ այդ կապի գործարկումը նաեւ սիւնիքեան վերջին իրադարձութիւնների բերումով։

Հնարաւոր է, ասենք, «տարածք՝ իշխանութեան դիմաց» սխեմայի փոխանակութիւն գաղտնի կապի միջոցով, որի արդիւնքում Սեւ լիճը եւ այլ դիրքեր կարող են անցնել կապի մի կողմում գտնւող Իլհամ Ալիեւին, փոխարէնը՝ հնարաւորութիւն տալով միւս կապաւորին՝ Նիկոլ Փաշինեանին, ռազմական դրութիւն յայտարարելու միջոցով չեղարկել խորհրդարանական ընտրութիւնները՝ առժամանակ պահպանելով իշխանութիւնը։ Մինչեւ յաջորդ կապի հաստատում։

Բացառւած չէ նաեւ, որ այդ կապի միջոցով լուծւում են նաեւ այլ՝ աւելի գլոբալ խնդիրներ, ինչպէս, օրինակ, Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) հեղինակազրկումը, որը կարող է տեղի ունենալ այդ կառոյցին Հայաստանի դիմելու արդիւնքում։ Խնդիրը տւեալ դէպքում ՀԱՊԿ-ի գործունակութիւնը չէ, որին Հայաստանի անդամակցութիւնը կրում է զուտ ձեւական բնոյթ։

Խնդիրը ժամանակահատւածն է, որում Հայաստանում կարող են գեներացւել ՀԱՊԿ-ը վարկաբեկող տրամադրութիւններ՝ դրանից բխող հետեւանքներով։ Չունենալով անվտանգային իրական այլընտրանք՝ ՀԱՊԿ-ի հետ խնդիրների ստեղծումը էլ աւելի է նւազեցնելու Հայաստանի անվտանգութեան գրեթէ գոյութիւն չունեցող մակարդակը, ինչը շահեկան է, առաջին հերթին՝ Ադրբեջանի համար։

Եւ եթէ Հայաստանի դիմումը ՀԱՊԿ-ին համաձայնեցւած չէ Ռուսաստանի հետ (ՌԴ նախագահն ու արտգործնախարարը Հայաստանի ղեկավարների հետ վերջին զրոյցներում ՀԱՊԿ-ի մասին անգամ չեն յիշատակում), ապա այդ գործընթացի վտանգաւորութիւնը կարող է բազմապատկւել։ Ընդ որում, բացառւած չէ, որ այսպիսով Ադրբեջանը էլ աւելի է թանկացնում ԵԱՏՄ-ին անդամագրւելու իր հնարաւորութիւնը, որին այդքան ձգտում է Ռուսաստանը, եւ որի դիմաց կարող է հերթական զոհաբերութիւնը մատուցել Հայաստանի հաշւին՝ Սեւ լճի կամ որեւէ այլ տարածքի տեսքով։ Սրանք բոլորը գաղտնի կապով քննարկելու արժանի հարցեր են՝ յատկապէս այն դէպքում, երբ կապաւորներից մէկը կանգնած է իշխանութիւնը կորցնելու գոյաբանական սպառնալիքի առաջ։

Գաղտնիութիւնը մարդկանց հարազատացնում է, եթէ անգամ գաղտնիութեամբ շփւում են թշնամիները։ Համատեղ գաղտնիքները երբեմն կարող են համատեղ գործած յանցանքներին հաւասար լինել, ինչը եւս մարդկանց, անգամ՝ թշնամիներին, միաւորելու յատկութիւն ունի։ Գործնականից բացի, գաղտնի կապերն ունեն նաեւ անձնական նշանակութիւն, եւ բացառելի չէ, որ դրա միջոցով, օրինակ, կապաւորներից բեղաւորը տեղեկացրած լինի իւր կնոջ կողմից կապաւորներից մորուքաւորի կնոջ հրաւէրին արձագանքելու ու դրա արդիւնքում ունկնդրած մուղամից ստացած տպաւորութիւնների մասին։

Ադրբեջանի հետ հաստատւած գաղտնի կապը յեղափոխութեան ամենամեծ ձեռքբերումներից էր։ Գուցէ ամենամեծը՝ Իլհամ Ալիեւի կեանքում»,- գրում է թերթը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։