Հա

Քաղաքական

15/05/2021 - 12:05

«Ալիեւը արդէն որերորդ անգամ հասաւ Փաշինեանին օգնութեան». Սեւակ Յակոբեան

Ադրբեջանը զօրք է կուտակում, մօտիկ է գալիս, հեսա մի երկու կրակոց էլ կարձակի ու խնդրեմ՝ ռազմական դրութիւն, ընտրութիւնների յետաձգում, որպէսզի էլի մի քիչ մնայ իշխանութեան։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Yerevan.today լրատւական-գործակալութեան խմբագիր Սեւակ Յակոբեանը։

«alikonline.ir» - Ադրբեջանը զօրք է կուտակում, մօտիկ է գալիս, հեսա մի երկու կրակոց էլ կարձակի ու խնդրեմ՝ ռազմական դրութիւն, ընտրութիւնների յետաձգում, որպէսզի էլի մի քիչ մնայ իշխանութեան։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Yerevan.today լրատւական-գործակալութեան խմբագիր Սեւակ Յակոբեանը։

«Ալիեւը արդէն որերորդ անգամ հասաւ Փաշինեանին օգնութեան։ Տեսնելով, որ սա տանուլ է տալիս ընտրութիւնները, մնում է մի ամիս, որ իր ողջ խմբակով ռադ լինի, Ալիեւն իր կողմից աջակցութեան ձեռք մեկնեց Նիկոլին։ Ու սա սեղմեց իրեն մեկնւած թուրքի ձեռքը։ Նիկոլի իշխանութիւնը էս աշխարհում պէտք է երկու հոգու՝ Նիկոլին ու Ալիեւին։

Ադրբեջանը զօրք է կուտակում, մօտիկ է գալիս, հեսա մի երկու կրակոց էլ կարձակի ու խնդրեմ՝ ռազմական դրութիւն, ընտրութիւնների յետաձգում, որպէսզի էլի մի քիչ մնայ իշխանութեան։

Ինչի՞ համար է Նիկոլին պէտք իշխանութեանը մնալ. մէկ բանի համար՝ սա չդատւելու կամ ընդհանրապէս՝ որեւէ տարբերակով վարի չգնալու երաշխիք է։ Բայց մի օր դա լինելու է, չէ՞։ Սա էդքան խորը չի մտածում. սրանց ձեռքին իշխանութիւն է ընկել ու երեք տարի ապրում են էս օրւայ վայելքներով միայն (իհարկէ՝ նաեւ քֆուրներով)։

Ինչի՞ համար է Ալիեւին պէտք Նիկոլը. շատ պարզ բանի համար՝ ձեռնտու է։ Ինչ թուղթ ուզի՝ կը ստորագրի, ինչ ուզի՝ կը տայ, որ ձեւաչափով ուզի։ Ալիեւը Հայաստանում իշխանութիւն է պահում իր ձեւով։ Նրան պէտք է, որ Նիկոլի իշխանութիւնը Հայաստանում մնայ այնքան, մինչեւ իր խնդիրները կը լուծի։

Ձեռքի հետ էլ վարկաբեկում են Ռուսաստանին՝ որպէս այս պահին Հայաստանին մնացած միակ նորմալ դաշնակցի, թէ՝ ռուսը չօգնեց եւ այլն եւ այլն։

Սա՛ է, այլ խորութեամբ չարժէ վերլուծել իրավիճակը։

Ասել ու ասում եմ՝ Նիկոլի ղեկավարութեամբ Հայաստանը պատրաստ չէ նոր պատերազմ գնալու, այդ պատերազմում մենք էս գլխից պարտւած ենք՝ արդէն բանաւոր համաձայնութեամբ։ Երկրապահ կայ մի հատ՝ Սասուն Միքայէլեանը, էն որ ասում էր յեղափոխութիւնը արցախեան պատերազմից կարեւոր է, սա ԱԺ բեմից յայտարարում է, թէ թուրքը հասել է Սիւնիք, եկէք համախմբւենք։ Սիւնիք թուրքին ո՞վ է բերել, նա, ում շուրջ ուզում ես համախմբւենք։ Համախմբւելը Նիկոլի շուրջ նոյնն է, որ համախմբւենք Ալիեւի շուրջ, ասա գնանք քեասար Ալիեւի շուրջ կը համախմբւենք, ոչ թէ չերեզ Նիկոլ։

Եթէ մեր երկրում մէկ հարց կայ, որի շուրջ հէնց հիմա պէտք է համախմբւել, դա Նիկոլի գլխաւորած քաղաքական թիմին սիկտիր անելն է։ Այլ թեմա մենք այս պահին չունենք, որ պահանջում է համախմբում։ Մի անգամ համախմբւեցինք, ու ձեր իշխանութիւնը սխալ որոշումներով, ուզենալով, դիտմամբ վարի տւեց ամէն ինչ, զոհ, վիրաւոր, գերի ու հող տւեց ու հիմա էլ է համախմբւելու կոչ անո՞ւմ։

Կրկնում եմ՝ ռադ եղէք ու դա կը լինի մեր համախմբւելու ու երկիրը կարգի բերելու սկիզբը։

Հա՝ չմոռանամ ասել, որ մենք արդէն ում շուրջ որ պէտք է՝ համախմբւել ենք ու սպասում ենք ձեր հեռանալուն մնացած 37 օրերին»,- գրել է նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։