Հա

Քաղաքական

15/05/2021 - 12:10

«Յիշո՞ւմ էք, որ 44-օրեայ պատերազմից յետոյ Նիկոլը 6-ամսեայ ժամկէտ խնդրեց իրավիճակը կարգաւորելու համար»․ Ենոքեան

Նիկոլը ժամանակ էր խնդրում Ադրբեջանի համար, Ադրբեջանի բանակի վերականգնման համար, Սիւնքիը յանձնելու համար։ Այս մասին ֆէսբուքեան իր էջում գրել է քաղաքագէտ Աղասի Ենոքեանը։

«alikonline.ir» - Նիկոլը ժամանակ էր խնդրում Ադրբեջանի համար, Ադրբեջանի բանակի վերականգնման համար, Սիւնքիը յանձնելու համար։ Այս մասին ֆէսբուքեան իր էջում գրել է քաղաքագէտ Աղասի Ենոքեանը։

«Յիշո՞ւմ էք, որ 44-օրեայ պատերազմից յետոյ Ադրբեջանի բանակը եւս ուժասպառ էր ու հիւծւած։

Յիշո՞ւմ էք, որ 44-օրեայ պատերազմից յետոյ Նիկոլը 6-ամսեայ ժամկէտ խնդրեց իրավիճակը կարգաւորելու համար։

Յիշո՞ւմ էք, որ Նիկոլը խոստանում էր 6 ամսւայ ընթացքում վերացնել 44-օրեայ պատերազմի հետեւանքները եւ ներկայացրել էր ճանապարհային քարտէզ։

Կամայ, թէ ակամայ Նիկոլը ստացաւ այդ 6 ամիսը։ Եւ ոչինչ էլ չարեց։

Չլուծւեցին տնտեսութեան խնդիրները, երկրում մոլեգնում է գնաճը, գործազրկութիւնը եւ աղքատութիւնը։ Չլուծւեցին անվտանգութեան խնդիրները, բանակի քայքայումը շարունակւեց աւելի մեծ քայլերով, անգամ սահմանային դիրքեր չփորւեցին։

Բայց 6 ամսւայ ընթացքում Ադրբեջանի բանակը կարողացաւ հիմնականում վերականգնւել, թօթափել պատերազմական մզւածութիւնը եւ այժմ ի վիճակի է վերսկսել պատերազմի երկրորդ մասը։

Նիկոլը ժամանակ էր խնդրում Ադրբեջանի համար, Ադրբեջանի բանակի վերականգնման համար, Սիւնիքը յանձնելու համար։

#antinikol»,- գրել է քաղաքագէտը։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։