Հա

Քաղաքական

15/05/2021 - 12:15

«Ովքեր կարծում էին, թէ տարածք յանձնելով խաղաղութիւն է հաստատւելու, մոլորեալներ են, չկայ տենց բան». Վահան Իշխանեան

Պատկերացնենք նոյեմբերի 10-ի կապիտուլեացիայից անմիջապէս յետոյ կապիտուլեանտին գցում էին ու Հայրենքի փրկութեան շարժումը ձեւաւորւում էր նոր կառավարութիւն, որը պատերազմի ժամանակ թոյլ տւած սխալների վրայ կաշխատէր, կը շտկէր, բանակը կը համալրէր, ու հիմա երբ ադրբեջանցիք իրենց թոյլ տային ներխուժել Հայաստան, ի՞նչ կը լինէր։ Տեղում կոչնչացնէին ադրբեջանցիներին կամ գերի կը բռնէին, իսկ եթէ բայրաքաթար աշխատացնէին, պանցիրով կը խփէին։ 

«alikonline.ir» - Հրապարակախօս Վահան Իշխանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. 

«Սեւ լիճը ծաղիկներն է, եթէ կապիտուլեանտին հանդուրժում էք, սպասէք նոր ներխուժումների

Պատկերացնենք նոյեմբերի 10-ի կապիտուլեացիայից անմիջապէս յետոյ կապիտուլեանտին գցում էին ու Հայրենքի փրկութեան շարժումը ձեւաւորւում էր նոր կառավարութիւն, որը պատերազմի ժամանակ թոյլ տւած սխալների վրայ կաշխատէր, կը շտկէր, բանակը կը համալրէր, ու հիմա երբ ադրբեջանցիք իրենց թոյլ տային ներխուժել Հայաստան, ի՞նչ կը լինէր։ Տեղում կոչնչացնէին ադրբեջանցիներին կամ գերի կը բռնէին, իսկ եթէ բայրաքաթար աշխատացնէին, պանցիրով կը խփէին։ Ալիեւը սուսիկ փուսիկ յետ կը քաշւէր, աւելին, կարող էին հայկական ուժերը յայտարարել որ խախտւել է նոյեմբերի 10-ի յայտարարութիւնը ու Հադութն ու Շուշին յետ գրաւել։ Ռուսական խաղաղապահները կը կանգնեցնէի՞ն, թէ՞ վեց ամիսը քիչ է բանակը վերակազմաւորելու ու կորցրածը յետ բերելու համար, լաւ, Շուշին ու Հադրութը թողնենք։

Բայց վատ լուր հայ պացեֆիստների համար, Հայաստանը մտել է մի ֆազայի մէջ, որտեղ անընդհատ պատերազմական առճակտումներ են լինելու, Մերձաւոր Արեւելքից կոնֆլիկտները բարձրանում են դէպի հիւսիս, ու բարձրացնողը Թուրքիան է, դեռ չգիտենք թէ Իրանի գլխին ինչեր են բերելու ու չես իմանայ էս շրջանը կամ քաղաքը քանի անգամ ձեռից ձեռ կանցնի։ Այն խաբկանքը, թէ հես է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղութիւն ու բարեկամութիւն ենք կնքում, արդէն փլւում է։

Ինչպէս նկատել է Վասսերմանը, անցած անգամ համաշխարհային կապիտալը իր սեղանի վրայ խաղացրեց Եւրոպան եւ Սովետական Միութիւնը, Այսօր ծիծաղելու աստիճան 1930-ականներին նման իրավիճակ է, Համաշխարհային կապիտալի պահեստապետերը կրկին իրենց ձեռները ուզում են լւանալ ուրիշի արեամբ, այն ժամանակ բոլոր մոլագարներից ջոկեցին Ադոլֆ Հիտլերին, հիմա մարտական խամեակի դերը տւել են Մեծ Թուրանի մասին երազողին։ Նրանց համար կարեւոր է որ Էրդողանը պատրաստ է պատերազմել Ռուաստանի դէմ»։

Իհարկէ, կը ծրագրեն նախ Հայաստանի վրայով անցնելով։ Հայ պացեֆիստները գլուխներն են մտցրել, թե Ռուաստանը չլինի Թուրքիան Հայաստանի հետ կը բարեկամանայ։ Յիմարութիւն. թէ պարկեշտ թուրք մտաւորական ծանօթ ունէք հարցրէք թուրքերի մէջ փոքրուց սովորեցնում են թէ ո՞վ է իրենց թշնամին, կասեն՝ հայերը եւ մարքսիստները, մէկ ուրիշը կարող է երեք խումբ նշել՝ հայերը, ալեւիները, կոմունիստները, բոլոր ռասկլադներում հայերը որպէս թշնամի կան։ Ռուս հօ չկար, որ ալեւիներին կոտորեցին, յոյներին կոտորեցին, քրդերին կոտորում ու կոտորում են։ Ռուսական բանակը հանես, թուրքը պարելով կը մտնի Երեւան, Ադրբեջանն էլ էն կողմից։ Խնդրեմ, Թուրքիայի ամենամեծ բարեկամն էր Սիրիան, Ասադի ու Էրդողանի եղբայրական լուսանկարները ցանցում կը գտնէք, էն աստիճան որ Ասադը Երեւանում հրաժարւեց այցելել Ցեղասպանութեան յուշարձան։ Եւ ինչ, հէնց առիթը եղաւ, Թուրքիան ներխուժեց Սիրիա։ էն էլ ասենք՝ որ նրան զսպողը էնտեղ Ռուսաստանն է։

Բա Հայաստանին ինչ կանի, եթէ Ռուաստանի հետ դաշնակցային յարաբերութիւնները վերանան։ Իսկ եթէ իր ու արեւմտեան գործակալական ցանցերին չյաջողւի վերացնել Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը, կանցնի պլան բ-ին, սադրանքներ, սահմանին փոքրիկ կոնֆլիկտներ թէ իբր քրդական բանւորական կուսակցութեան անդամների յետեւից են ընկել, մի խօսքով մինի Սիրիա։ Բարեկամութիւն մուրալը չի անցնելու, միայն Ռուսաստանի հետ պաշտպանական համակարգը կը կարգաւորի անվտանգութիւնը։

Իսկ արդէն բացւած ճակատում ի՞նչ է կատարւում, Կապիտուլեանտը Ալիեւից վախեցած է, ինչպէս շունը որ վախից պոչը քամակն է մտցնում, չի համարձակւում սահմանը պահել, բանակի հրամանտարութիւնն էլ պարզւեց լրիւ էշերի հաւաքածու է, հաւանաբար հարցրել են կապիտուլեանտին՝ ադրբեջանցիք ներխուժել են, ինչ անենք, պատասխան են ստացել՝ յանկարծ չկրակէք, սրանք էլ սուսիկ փուսիկ նայել են թէ ոնց են իրենք իրենց երդումը դրժում։

Մի բան է յստակ, ովքեր կարծում էին թէ տարածք յանձնելով խաղաղութիւն է հաստատւելու մոլորեալներ են, չկայ տենց բան։ Ադրբեջանը 20-25 տարի էնպէս է ներծծւած հակահայկական ֆաշիզմով, որ էս իրենց յաղթանակից յետոյ կանգ չի առնելու, նրանց գիտակցութեան մէջ մխրճւած է որ Սիւնիքով, Սեւանով, Երեւանով իրենց պատմական հողն է ու պիտի գրաւեն, Ալիեւը իր ազգի սրտից է խօսում որ Սեւանը, Երեւանը ու Զանգեզուրը ադրբեջանական են, օդի մէջ կրակոցներ չեն, Ադրբեջանը Հայաստանի վրայ քշող մեքենայի է վերածւել, կանգ չի առնելու։ ՀԱՊԿ-ՄԱՊԿ չեն օգնելու, մի երկիր որ 200 զինւորի դէմը չի առնում, ու միայն բանակցութեան վրայ է յոյսը դնում, դաշնակիցը ինչո՞վ օգնի, գայ հայերի տեղը զոհւի՞։

Չի լինելու նման բան, բանակցողի հետ չեն դաշնակցում, հեն է, լաւ էլ բանակցում ես, էլ ինչ դաշնակցել։ Սեւ լճի ու Գեղարքունիքում տարածքների շուրջ բազաները կը գնան որոշ ժամանակ, Կապիտուլեանտը իրեն ու ազգին էշի տեղ դրած գերիների հարցը մէջտեղ կը բերի, կը յիմարացնի թէ դիմադրենք զոհեր կը լինեն, ու հետզհետէ հէնց մոռացւի որ գրաւել են Սեւ լիճը, նոր ներխուժում կը լինի, էլի բազարներ, էլի բանակցութիւններ, մինչեւ հանդարտւի, էլի ներխուժում, նշանակէտը Մեղրին է, որ գրաւեն ճամբայ կառուցեն։ Կապիտուլեանտը ասում է՝ էլի կը տամ ճամփեն, մենակ մի ձեւով ձեւակերպենք, որ Հայաստանով է անցնում, Ալիեւը խնդում է՝ ես կորոշեմ թէ ոնց ձեւակերպենք։

Սա շարունակական պրոցես է։ Միայն մի բան կը կանգնեցնի Ադրբեջանին՝ ռազմական հարւածը, որ մի լաւ հարւած ստանան, էլի կուչ են գալու տեղները, ու մենակ յոխորտան։ Իսկ դա հնարաւոր կը լինի միայն կապիտուլեանտին գցելուց յետոյ»։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։