Հա

Քաղաքական

15/05/2021 - 13:15

«Ադրբեջանական ԶՈՒ-ն մտնում է քո տարածք, ո՞ւր է դիմացը կանգնած քո զօրքը, եւ եթէ այս զօրքը չկայ, ապա ո՞ւր են պատժւածները». Կարէն Բեքարեան

Ադրբեջանական ԶՈՒ-ն մտնում է քո տարածք, հիմա տալիս եմ առաջին հարցը՝ ո՞ւր է դիմացը կանգնած քո զօրքը, եւ եթէ այս զօրքը չկայ, եթէ այս տարածքն անպաշտպան է, ապա ո՞ւր են պատժւածները, ո՞ւր է Գլխաւոր դատախազութեան յարուցած քրէական գործը: Այս մասին այսօր Լիլիթ Թումանեանի հետ հարցազրոյցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Կարէն Բեքարեանը՝ խօսելով սահմանում ստեղծւած իրավիճակի, ադրբեջանական խմբերի՝ Հայաստան ներխուժելու եւ իշխանութեան քայլերի մասին:

«alikonline.ir» - Ադրբեջանական ԶՈՒ-ն մտնում է քո տարածք, հիմա տալիս եմ առաջին հարցը՝ ո՞ւր է դիմացը կանգնած քո զօրքը, եւ եթէ այս զօրքը չկայ, եթէ այս տարածքն անպաշտպան է, ապա ո՞ւր են պատժւածները, ո՞ւր է Գլխաւոր դատախազութեան յարուցած քրէական գործը: Այս մասին այսօր Լիլիթ Թումանեանի հետ հարցազրոյցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Կարէն Բեքարեանը՝ խօսելով սահմանում ստեղծւած իրավիճակի, ադրբեջանական խմբերի՝ Հայաստան ներխուժելու եւ իշխանութեան քայլերի մասին: Գրում է Tert.am-ը:

Բեքարեանի խօսքով՝ ամբողջ ստեղծւած իրավիճակում հարց է առաջանում՝ ո՞ւր են այս ամենի պատասխանատուները: «Հասկանալի է, որ պատիւ, արժանապատւութիւն վաղուց չկայ, հասկանալի է, որ պետական մարմինները ստրկացւած են: Մենք այսօր օկուպացիոն ռեժիմի հետ գործ ունենք, օկուպացիոն ռեժիմ, սեփական երկրի տարածքում, որովհետեւ նման իրավիճակում, երբ նայում ենք՝ ով ինչով է զբաղվւած, տեսնում ենք, որ ոչ մի բան իր տեղում չէ»:

Գործիչը նշեց, որ երէկ տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստը, որտեղ քննարկւում էր Սիւնիք  ադրբեջանական խմբերի ներխուժման հարցը, ցոյց տւեց, որ իրականում այն ծաղրանք էր եւ դեռ մի բան էլ ժողովուրդը շնորհակալ պիտի լինի, որ ադրբեջանական խմբերը եկել են մեր տարածք, բայց որեւէ բախում չի եղել: «Այսինքն՝ ուզում են ասել՝ դէ, պարզ չէ՞, որ չենք ուզում տալ, որ ուզէինք՝ կը տայինք»,- ասաց նա եւ յիշեցրեց, որ այս ընթացքում անկախ նրանից, որ երկրում իրավիճակը լարւած էր, Փաշինեանը Վրաստանի վարչապետին էր ընդունում, եւ սահմանում տեղի ունեցողը որեւէ արարողակարգ չփոխեց, առաջնահերթութիւն չփոխւեց:

Խօսելով ՀԱՊԿ դիմելու մասին՝ Բեքարեանը շեշտեց, որ  իրականում կրկնւում է նոյն սցենարը, որը կար 44-օրեայ պատերազմի ժամանակ: «Պատերազմի առաջին օրերին Հայաստանի սուվերեն տարածքների վրայ կար ոտնձգութիւն, արկ էր պայթում, անօդաչու էր թռչում եւ այլն, սակայն երկկողմ դիմում հայ-ռուսականին չի եղել, ՀԱՊԿ էլ չի եղել, ռուսական կողմն էլ յայտարարում էր, որ ահաբեկիչներ են բերւել, սակայն որեւէ հակաահաբեկչական գործողութիւններ չեն եղել»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։