Հա

Քաղաքական

16/05/2021 - 08:30

Հայրենիքի փրկութեան շարժման խորհրդի յայտարարութիւնը

Արդէն մի քանի օր է՝ Ադրբեջանի զինւած ուժերը շարունակում են օկուպացւած պահել ռազմավարական նշանակութեան տարածքներ ՀՀ Սիւնիքի եւ Գեղարքունիքի մարզերում:

Արդէն մի քանի օր է՝ Ադրբեջանի զինւած ուժերը շարունակում են օկուպացւած պահել ռազմավարական նշանակութեան տարածքներ ՀՀ Սիւնիքի եւ Գեղարքունիքի մարզերում:

Հայաստանի իշխանութիւնները ոչ միայն ի զօրու չեն եղել կանխել մեր տարածքների զաւթումը թշնամու կողմից, այլեւ մինչ այս պահը չեն կարողացել մեր տարածքներն ազատել ադրբեջանական զինուժից:

Այս ամէնը 2020 թ. նոյեմբերի 10-ի կապիտուլեացիայի շարունակութիւնն է:

Կապիտուլեացիոն փաստաթղթի ստորագրումից եւ դրա իրագործումն ուժի մէջ մտնելուց անմիջապէս յետոյ Հայաստանի իշխանութիւնները, խախտելով մեզ համար անընդունելի նոյնիսկ այդ փաստաթուղթը, շարունակեցին զիջել նոր տարածքներ:

Դուրս հանելով ՀՀ Զինւած ուժերը Զանգելանից եւ Որոտանից (Կուբաթլու)՝ Հայաստանի իշխանութիւնները Ադրբեջանի հետ սկսեցին սահմանները գծել GPS-ով՝ ի վնաս մեզ: Յետագայում պարզւեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կան ստորագրւած նաեւ գաղտնի փաստաթղթեր, որոնցից մէկը պատահաբար բացայայտւեց 2020 թ. դեկտեմբերին: Այժմ, ըստ հաւաստի տեղեկութիւնների, կան այլ փաստաթղթեր եւս՝ ստորագրւած 2021 թ. յունւարի 11-ին:

Մայիսի 12-ին Ադրբեջանի զինւած ուժերը, առանց հայկական կողմից որեւէ դիմադրութեան, խախտելով նոյնիսկ GPS-ով ապօրինի գծած սահմանները, ներխուժում եւ գրաւում են ՀՀ ռազմավարական նշանակութիւն ունեցող նոր տարածքներ: Եւ ո՛չ մի համարժէք պատասխան Հայաստանի իշխանութիւնների կողմից:

Նիկոլ Փաշինեանի դրդապատճառները՝ յանցաւոր ձեւով շարունակելու կապիտուլյեացիան, ոչ մի տրամաբանական բացատրութիւն չունեն, ինչպէս բացատրելի չէ ՀՀ նախագահի վարքագիծը, որն ի պաշտօնէ մեր պետութեան գլուխն է եւ մեր երկրի շահերի պաշտպանն ու երաշխաւորը:

Մեր տարածք ներխուժած թշնամուն համարժէք պատասխան չտալը իշխանութիւնների կողմից բացատրւում է նրանով, որ դա կարող էր դառնալ նոր լայնածաւալ պատերազմի բռնկման պատճառ: Սակայն մեր բանակը պարտաւոր է կատարել իր ուղիղ պարտականութիւնը՝ պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականութիւնը: Միջազգային փորձը ցոյց է տալիս, որ փոքր ընդհարումներից խուսափելու նպատակով զիջումների քաղաքականութիւնն ամենակարճ ճանապարհն է դէպի լայնածաւալ պատերազմ (յիշենք 1938 թ. Միւնխէնի համաձայնագիրը):

Բանակն ունի պարտականութիւններ՝ ենթարկւել իշխանութեան հրամաններին եւ պաշտպանել երկիրը: Սակայն այս երկու պարտականութիւնների միջեւ հակասութեան դէպքում պարտաւոր է ընտրել հայրենիքի պաշտպանութիւնը, ինչը չանելու դէպքում մեղաւորները վաղ թէ ուշ ենթարկւելու են պատասխանատւութեան:

Եթէ բանակն իր վրա չվերցնի Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը թշնամու ոտնձգութիւններից պաշտպանելու իր պարտականութիւնը, ապա մենք պարտաւոր ենք նախաձեռնել աշխարհազօրայինների հաւաքագրման գործընթաց, որպէսզի ժողովուրդն իր վրայ վերցնի երկրի պաշտպանութեան գործը:

 

Հայրենիքի փրկութեան շարժման խորհուրդ

15.05.2021 թ.

 

Յարակից լուրեր

  • ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը
    ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը

    2021 թ. դեկտեմբերի 5-ին Հայաստանի 36 խոշորացւած համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ համամասնական ընտրութիւնները գործող ազգակործան իշխանութիւններին դիմադրելու հերթական հնարաւորութիւնն էր: Գրանցւած յաջողութիւների առումով ՀՅԴ-ն ընդդիմադիր դաշտի առաջատար ուժն է: Կուսակցութիւնը՝ առանձնաբար եւ դաշինքներով, յաջողութիւն է գրանցել 18 համայնքներում եւ, կոալիցիոն ձեւաչափով, տեղական իշխանութիւն կը ձեւաւորի ՀՀ Շիրակի մարզի Ախուրեան համայնքում: Նախատեսւում է համագործակցութիւն ծաւալել նաեւ այլ համայնքների ընդդիմադիր, առողջ ուժերի հետ:

  • ՄԽ համանախագահները ցաւում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում չի կայացել
    ՄԽ համանախագահները ցաւում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում չի կայացել

    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ռուսաստանցի Իգոր Խովաեւը, ամերիկացի Էնդրիւ Շոֆէրը եւ ֆրանսիացի Բրիս Ռոքֆէյն յայտարարութիւն են տարածել՝ անդրադառնալով Ստոկհոլմում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների չկայացած հանդիպմանը։

  • Հրապարակւել է Պուտին-Փաշինեան-Ալիեւ եռակողմ հանդիպման արդիւնքներով ընդունւած յայտարարութիւնը
    Հրապարակւել է Պուտին-Փաշինեան-Ալիեւ եռակողմ հանդիպման արդիւնքներով ընդունւած յայտարարութիւնը

    Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը, Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եռակողմ հանդիպման արդիւնքներով ընդունել են համատեղ յայտարարութիւն: Այս մասին յայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը:

  • Յայտարարութիւն Հ.Յ.Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի
    Յայտարարութիւն Հ.Յ.Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի

    Սիրելի Հայրենակիցներ,

    Լրատուամիջոցներէն տեղեակ էք, որ Երեքշաբթի, 16 Նոյեմբեր 2021-ի յետմիջօրէի ժամը 1-ին (տեղական ժամանակով), Ատրպէյճանը նոր յարձակում շղթայազերծեց Հայաստանի դէմ, Սիւնիքի հատուածէն ներս։ Բախումները դադրեցան երեկոյեան 6։30-ին, ռուսական միջնորդութեամբ։ Հայկական բանակը ունի նահատակներ եւ նոր գերիներ։ Թշնամին եւս ունի սպաննուածներ, սակայն դժբախտաբար, գրաւած է ՀՀ հողամասերէն 41 քառակուսի քիլոմեթր տարածք։

  • ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը
    ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը

    Այսօր եւս մէկ անգամ Հայաստանն ու հայութիւնը ականատես եղան Ադրբեջանի արհեստածին Հանրապետութեան նկրտումներին, որին, ցաւօք, զոհ գնացին մեր ազգի արիագոյն տղաները, բռնագրաւուեցին պետութեան տարածքներ։ Ո՛չ միայն աշխարհը գիտի, այլ ամէնից լաւ հէնց ինքը՝ Ադրբեջանն է գիտակցում, որ եթէ չլինէին ու չլինեն շահագրգիռ տարբեր երկրների ու ուժերի անմնացորդ հովանաւորութիւնը՝ ինքը ոչինչ է հայ զինուորի բազկի առջեւ։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։