Հա

Քաղաքական

16/05/2021 - 08:35

Սիւնիքում Մուրադովի մասնակցութեամբ անցկացւող բանակցութիւնները կը շարունակւեն այսօր, երէկ ոչ մի հարցի շուրջ համաձայնութեան չեն եկել

Սիւնիքում Ռուստամ Մուրադովի մասնակցութեամբ անցկացւող բանակցութիւններն աւարտւել են: 

«alikonline.ir» - Սիւնիքում Ռուստամ Մուրադովի մասնակցութեամբ անցկացւող բանակցութիւններն աւարտւել են: Այս մասին Tert.am-ին յայտնեցին ՀՀ ՊՆ-ից:

Նախարարութիւնից այլ մանրամասներ չհաղորդեցին՝ նշելով, թէ յայտարարութիւն կը տարածւի:

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Յովսէփեանը տեղեկացրեց, որ բանակցութիւնները կը շարունակւեն մայիսի 16-ին։ 

«Ըստ մեր ունեցած տեղեկութիւնների՝ բանակցութիւններն աւարտւել են, արդիւնքներ չկան։ Ոչ մի հարցի շուրջ ընդհանուր յայտարարի չեն եկել»,- Tert.am-ի հետ զրոյցում ասաց նա։

Յիշեցնենք, որ երէկ՝ մայիսի 15-ին Սիւնիքում ադրբեջանական կողմի հետ ընթացող բանակցութիւններին մասնակցում էր նաեւ ռուսական խաղաղապահ զօրքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը։ Տեղեկութիւնը Tert.am-ի հետ զրոյցում յայտնել էր Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Եոլեանը։

Նա նշել էր, որ բանակցութիւններն ընթանում են Սիւնիքի Ներքին Խնձորեսկ վարչական շրջանի տարածքում: 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։