Հա

Քաղաքական

16/05/2021 - 10:45

«Եթէ պետութիւն ունենայինք, առաջին իսկ սահմանախախտը կը ձերբակալւէր կամ կոչնչացւէր, ոչ թէ 72 ժամ յետոյ ԱԺ-ում քննարկում կը հրաւիրւէր». Թեւան Պօղոսեան

Երբ Քարվաճառն ու Քաշաթաղն անարիւն յանձնում էինք, մարդիկ իրենց ձեռքով այրում էին սեփական տները, թողնում ու հեռանում, կարելի էր յիշել Հայոց Ցեղասպանութեան տեսարանները, ցաւօք, անցած կէս տարում էլ, այսօր էլ տեսնում ենք նոյն բանը՝ մեզ սուտ երաշխիքներ էին տալիս, թէ ՀՀ սահմանին ոչինչ չի կարող լինել. այսօր խնդիր ունենք ե՛ւ Սիւնիքում, ե՛ւ Գեղարքունիքում, վաղը դա կը լինի Արարատում, Վայոց Ձորում, Տաւուշում, մենք կաթւածահար պետութիւն ենք:

«alikonline.ir» - Երբ Քարվաճառն ու Քաշաթաղն անարիւն յանձնում էինք, մարդիկ իրենց ձեռքով այրում էին սեփական տները, թողնում ու հեռանում, կարելի էր յիշել Հայոց Ցեղասպանութեան տեսարանները, ցաւօք, անցած կէս տարում էլ, այսօր էլ տեսնում ենք նոյն բանը՝ մեզ սուտ երաշխիքներ էին տալիս, թէ ՀՀ սահմանին ոչինչ չի կարող լինել. այսօր խնդիր ունենք ե՛ւ Սիւնիքում, ե՛ւ Գեղարքունիքում, վաղը դա կը լինի Արարատում, Վայոց Ձորում, Տաւուշում, մենք կաթւածահար պետութիւն ենք: «Արմնիւզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է յայտնել Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պօղոսեանը:

«Մեր պետութիւնն այսօր միայն նոմինալ է, եթէ պետութիւն ունենայինք, ոչ թէ 72 ժամ յետոյ ԱԺ-ում քննարկում կը լինէր, այլ առաջին իսկ սահմանախախտը կը ձերբակալւէր կամ կոչնչացւէր։ Մենք ինքներս չենք հասկանում՝ մեր պետական ինքնութեան խնդիրն ինչպէս ենք ձեւաւորելու։ Այս իշխանութիւնը նոյնիսկ ներողութիւն չխնդրեց լրագրողներից՝ սահմանային միջադէպերի մասին ահազանգելու մէջ մեղադրելու համար։ Սրանք կաթւածի են հասցրել երկիրը, չկայ ժողովրդավարութեան որեւէ բնութագրիչ»,- ասել է հասարակական գործիչը:

Ըստ Պօղոսեանի՝ իշխանութիւնն անվստահութեան մթնոլորտ է ձեւաւորել պետութեան եւ բանակի նկատմամբ, սահմանին ապրող գիւղացիներն սպասում են բանակին, բայց ապարդիւն. «Ամէն սահմանամերձ գիւղում 50-100 հոգանոց զինւած օգնական ուժ պէտք է լինի, բայց սրանք գիւղացիներին են զինաթափում։ Արցախն էր Հայաստանի անվտանգութեան երաշխաւորը, մեր թշնամին դարեր ի վեր չի փոխւել։ Աշխատում է միայն մէկ ինստիտուտ՝ մարդու իրաւունքների պաշտպանը։ Պէտք է օր առաջ հեռացնել սրանց, ոչ թէ սպասել մինչեւ յունիսի 20-ը»:

Հասարակական գործչի կարծիքով՝ քաղաքական ուժերը փորձում են զսպւածութեամբ պահպանել պետականութեան փշրանքները, բայց ադրբեջանցիներն այդ ընթացքում միայն առաջ են գալու. «Թշնամին ազնւօրէն ասել է իր երազանքները՝ Սեւան, Զանգեզուր, Երեւան։ Այն, ինչ թշնամին ասում է մեզ, պէտք է ընդունել ի գիտութիւն եւ պայքարել դրա դէմ։ Թող բոլոր գիւղերը մերժեն ընդունել վարչապետին, նա ուր գնում է, այդ համայնքները յանձնւում են։ Ինչո՞ւ որոշւեց ընտրութիւնն անել յունիսի 20-ին, այլ ոչ թէ, ասենք, մայիսի 28-ին՝ նաեւ Վերածննդի խորհրդով։ Քաղաքական ուժերը մտածում էին՝ մինչ այդ ամէն ինչ լա՞ւ է լինելու»:

Հասարակական գործչի պնդմամբ՝ ՀԱՊԿ-ին դիմելն անիմաստ է, քանի դեռ հայաստանեան բանակն ինքնուրոյն չի գործել՝ չէզոքացնելով սահմանախախտներին: «Ադրբեջանը ցոյց է տալիս, որ երկարատեւ ռազմավարութիւն է մշակում, այս գործողութեան յետեւում նպատակներ կան, դրանք պէտք է կարդանք եւ հասկանանք։ Հաւանական է՝ հայաստանեան իշխանութեան հետ համագործակցւած են գործում, որ յետաձգւի արտահերթը։ Մեր պատերազմը չի աւարտւել, այն շարունակւում է, եթէ սկսենք ապրել այդ ապրելակերպով, կունենանք Իսրայէլի պէս պետութիւն։ Այս իշխանութիւնը Թուրքիայի եւ Ադրբեջանի լաւագոյն դաշնակիցն է»,- ամփոփել է Թեւան Պօղոսեանը:

 

Դաւիթ Սարգսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։