Հա

Քաղաքական

16/05/2021 - 10:55

Որպէսզի աւելի լաւ պատկերացնէք սպառնալիքը

Լրագրող Նայիրի Յոխիկեանը ֆէյսբուքի իր էջում հրապարակել է նշագրւած քարտէզ, որում յստակ ցուցադրել է, թէ ինչպիսի սպառնալիք է ներկայացնու, ադրբեջանական ԶՈՒ-ի տեղակայումը ՀՀ Սիւնիքի մարզի Սեւ լիճ տարածքում:

«alikonline.ir» - Լրագրող Նայիրի Յոխիկեանը ֆէյսբուքի իր էջում հրապարակել է նշագրւած քարտէզ, որում յստակ ցուցադրել է, թէ ինչպիսի սպառնալիք է ներկայացնու, ադրբեջանական ԶՈՒ-ի տեղակայումը ՀՀ Սիւնիքի մարզի Սեւ լիճ տարածքում:

«Որպէսզի աւելի լաւ պատկերացնէք, թէ ինչ սպառնալիք է Ադրբեջանի զօրքի տեղակայումը ՀՀ Սիւնիքի մարզի Սեւ լիճ հատւածում, քարտէզին նայէք։

Սեւ սլաքներով նշել եմ այն տարածքները եւ ենթակառուցւածքները (միջպետական մայրուղի, օդանաւակայան), որոնք տւեալ հատւածից ընկնում են թշնամու դիտարկման եւ ուղիղ նշանառութեան տակ։

Հետեւաբար անհրաժեշտ է ժամ առաջ թշնամու նկատմամբ իրականացնել հակահաբեկչական գործողութիւն եւ հանել կամ կալանաւորել»,- քարտէզին կից գրել է նա:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։