Հա

Քաղաքական

16/05/2021 - 12:20

«Գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխւել է». ՊՆ

Հայաստանի Հանրապետութեան Սիւնիքի եւ Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատւածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողութիւններից յետոյ ստեղծւած իրադրութիւնը, մայիսի 16-ի առաւօտեան դրութեամբ, ընդհանուր առմամբ, փոփոխութեան չի ենթարկւել: 

«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութեան Սիւնիքի եւ Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատւածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողութիւններից յետոյ ստեղծւած իրադրութիւնը, մայիսի 16-ի առաւօտեան դրութեամբ, ընդհանուր առմամբ, փոփոխութեան չի ենթարկւել: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է  ՀՀ ՊՆ մամուլի ծառայութիւնը:

«Գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխւել է հայկական ստորաբաժանումների կողմից։ Յիշեցնենք, որ բոլոր երեք ուղղութիւններում, որտեղ ադրբեջանական զինուժը փորձել է դիրքային առաջխաղացում ստանալ, ապահովման բոլոր հնարաւոր ուղիները գտնւում են հայկական զինւած ուժերի լիարժէք վերահսկողութեան տակ, այսինքն՝ նրանք զրկւած են սպառազինութեան եւ այլ միջոցների համալրման հնարաւորութիւնից։

Իրադրութիւնը կայուն է, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները ամրաշինական որեւէ գործողութիւն չեն իրականացնում եւ իրավիճակի սրման փորձեր չեն անում։

Ինչպէս արդէն տեղեկացրել էինք, ստեղծւած իրադրութեան խաղաղ հանգուցալուծման ուղղութեամբ մեկնարկած բանակցութիւնները կը շարունակւեն այսօր, ժամը 14։00-ին»,- ասւում է ՊՆ տարածած հաղորդագրութիւնում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։