Հա

Քաղաքական

16/05/2021 - 12:25

«Սիւնիքի իրադարձութիւնները պրովոկացիա են մեր եւ ռուսների դէմ, ու դա անում է ոչ թէ Ադրբեջանը, այլ` Թուրքիան». Սուրէն Սարգսեան

Միջազգայնագէտ Սուրէն Սարգսեանը ֆէյսբուքեան գրառում է կատարել, որում անդրադառնում է Սիւնիքում տեղի ունեցող իրադարձութիւններին։ 

«alikonline.ir» - Միջազգայնագէտ Սուրէն Սարգսեանը ֆէյսբուքեան գրառում է կատարել, որում անդրադառնում է Սիւնիքում տեղի ունեցող իրադարձութիւններին։ Գրառումը՝ ստորեւ.

«Ինչ է կատարւում Սիւնիքում

Միշտ եղել եմ այն կարծիքին, որ պատերազմը չի աւարտւել, քանի որ պատերազմող եւ շահագրգիռ կողմերից եւ ոչ մէկը դրա արդիւնքներով բաւարարւած չէ:

Հիմա հերթով.

Յիշո՞ւմ էք Իսկանդերի պատմութիւնը: Էն, որ Բաքուն մեղադրում էր ռուսներին, որ նրանք պատերազմի ժամամակ Իսկանդեր էին կիրառել Ադրբեջանի դէմ: Ո՞րն էր այդ մեղադրանքի իմաստը:

Պարզ է չէ՞, որ դա թուրքերն են՝ Ադրբեջանը չէ:

1. Թուրքիան մեծ ցանկութիւն ունի ռազմական ներկայութիւն ունենալու Ադրբեջանի տարածքում:

2. Ադրբեջանի տարածքում թուրքական (ՆԱՏՕ) ռազմաբազան սպառնալիք է առաջին հերթին ՌԴ համար:

3. Արցախի տարածքում (Ադրբեջանը դա իրենն է համարում) ռուսական ռազմաբազան խնդիր է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար:

4. Իսկանդերը ռուսների «գրպանը գցելով» Թուրքիան երկու հարց է լուծում: Ասում է դու կողմնակալ ես, ուստի խաղաղապահ առաքելութիւնդ կողմնակալ է: Ուրեմն, կամ դուրս արի, կամ էլ մենք էլ բերենք ռազմաբազա դնենք Ադրբեջանի տարածքում, քանի որ՝ այո, մենք էլ միւս կողմի օգտին ենք կողմնակալ:

Հիմա գնանք Սիւնիք:

Սա պրովոկացիա է ոչ միայն մեր, այլեւ ռուսների դէմ: Ու դա էլ Ադրբեջանը չէ՝ Թուրքիան է:

1. Հիմա ռուսներին (ՀԱՊԿ) փաստի առաջ են կանգնեցրել (նաեւ մեր ձեռքով): Կամ պէտք է յատուկ օպերացիա իրականացնի ու ուղիղ բախւի ադրբեջանցիների հետ, կամ փորձի ինչ-որ հարցում Թուրքիայի համար գնայ զիջման:

2. Թուրքիայի (արեւմուտք) ցանկութիւնը մէկն է: Կամ Ռուսաստանը պէտք է ռազմական ներկայութիւնը դադարեցնի տարածաշրջանում եւ Հարաւային Կովկասում ազդեցութեան համար լինի միայն տնտեսական մրցակցութիւն (տես Վրաստանի օրինակը), կամ Թուրքիան էլ պէտք է ռազմական ներկայութիւն ունենայ՝ այսինքն ՆԱՏՕ-ն ՌԴ սահմանակից երկրում:

3. Կայ նաեւ մէկ այլ սցենար: Ռուսաստանը չի ներքաշւում, Բաքուն Սիւնիքում շարունակում է առաջխաղացումը: Եթէ մենք ադեկւատ ղեկավարութիւն եւ զինւած ուժեր ունենայինք, երրորդ սցենարը մեր վրայ կը վերցնէինք ու կը կասեցնէինք դրա ընթացքը:

Աւաղ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։