Հա

Քաղաքական

16/05/2021 - 12:30

«Կութ գիւղն ու դպրոցը յայտնւել են ադրբեջանական զինծառայողների նշանառութեան տակ». ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական զինւորականների յանցաւոր արարքները կոպիտ կերպով խախտում են Կութ գիւղի բնակիչների, իրաւունքները, երեխաների շահերը, ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը:

«alikonline.ir» - Ադրբեջանական զինւորականների յանցաւոր արարքները կոպիտ կերպով խախտում են Կութ գիւղի բնակիչների, իրաւունքները, երեխաների շահերը, ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը:

«Մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանի գլխաւորած աշխատանքային խումբը փաստահաւաք աշխատանքներ է իրականացրել Կութ գիւղում: Պաշտպանը Գեղարքունիքի մարզպետ Գնէլ Սանոսեանի, Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնեանի ուղեկցութեամբ այցելել է Կութ գիւղ: Պարզւել է, որ ադրբեջանական զինւորականները, բացայայտ կեղծ քարտէզների վկայակոչմամբ, անօրինական առաջ են եկել դէպի Հայաստանի տարածքից ներս` քաղաքացիական բնակավայրերի ուղղութեամբ:

Մարդու իրաւունքների պաշտպանը քննարկում է ունեցել գիւղի բնակիչների հետ, որոնք մեծ մասամբ զբաղւում են անասնապահութեամբ:

Կութ գիւղի հովիւներից մէկը Պաշտպանին տեղեկացրել է, որ մայիսի 12-ին կենդանիներին արածացնելու ժամանակ գիւղի յարակից սարում նկատել է ադրբեջանական զինւորականների, որոնք զէնքի ցուցադրումով յանցաւոր սպառնալիքով պահանջել են անմիջապէս լքել արօտավայրը, ցուցաբերել են ագրեսիւ պահւածք: Հովիւը մէկ այլ համագիւղացու օգնութեամբ է կարողացել սարից արագ իջեցնել կենդանիներին: Ընդ որում, արօտավայրը գտնւում է ՀՀ ինքնիշխան տարածքում:

Մարդիկ տեղում ահազանգեր են ներկայացրել այն մասին, որ Կութ գիւղը եւ դպրոցը յայտնւել են ադրբեջանական նշանառութեան ներքոյ: Ադրբեջանական զինւած ծառայողների ներկայութիւնն իրենց արօտավայրերի տարածքներում, իրենց բնակավայրի հարեւանութեամբ վտանգում է մարդկանց կեանքն ու անվտանգութիւնը, խաթարել է հոգեկան անդորրը: Նրանց մի մասը չի կարողանում օգտւել արօտավայրերից, զբաղւել անասնապահութեամբ, որ իրենց ընտանիքների եկամտի աղբիւրն է, խոշոր ու մանր եղջերաւոր կենդանիներին չեն կարողանում պահել սարատեղիների անասնագոմերում, ջուր խմեցնել կամ արածեցնել, վտանգւած է ոռոգման նպատակով ջրային պաշարների հասանելիութիւնը:

Պաշտպանի գլխաւորած աշխատանքային խումբն արձանագրել է, որ Կութ գիւղն ու դպրոցը յայտնւել են ադրբեջանական զինծառայողների նշանառութեան տակ:

Ադրբեջանական զինւորականների նկարագրւած անօրինական արարքները հաստատում են ՀՀ սահմանային բնակիչների իրաւունքների երաշխաւորման նպատակով անվտանգութեան գօտու բացարձակ անհրաժեշտութիւնը:

Փաստահաւաք աշխատանքի արդիւնքները կամփոփւեն եւ կուղարկւեն միջազգային մարմիններին»,- գրել է Թաթոյեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։