Հա

Քաղաքական

17/05/2021 - 10:05

Մատենադարանի տնօրինութեան յայտարարութիւնը

Մեսրոպ Մաշտոցի անւան Մատենադարնն իր գիտաշխատող Գայիանէ Այւազեանի նախօրէին «Ֆէյսբուք»-ում կատարած սկանդալային գրառման կապակցութեամբ հանդէս է եկել յայտարարութեամբ:

«alikonline.ir» - Մեսրոպ Մաշտոցի անւան Մատենադարնն իր գիտաշխատող Գայիանէ Այւազեանի նախօրէին «Ֆէյսբուք»-ում կատարած սկանդալային գրառման կապակցութեամբ հանդէս է եկել յայտարարութեամբ:

Յայտարարութիւնում մասնաւորապէս նշւած է.

«ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հաշւի առնելով, որ Գայիանէ Այւազեանի ս.թ. մայիսի 13-ի 17։25-ի ֆէյսբուքեան իր էջի գրառման առնչութեամբ ինչպէս լրատւամիջոցներից, այնպէս էլ քաղաքացիներից ստացել ենք բացասական արձագանքներ, բողոք-հեռախօսազանգեր, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Գայիանէ Այւազեանի ինչպէս այս, այնպէս էլ քաղաքական բնոյթի նախորդ գրառումներն արտայայտում են միայն ու միայն իր անձնական տեսակէտները։

Նրա մայիսի 13-ի ֆէյսբուքեան վերոնշեալ գրառումը խոր դժգոհութիւն եւ վրդովմունք է առաջացրել նաեւ Մատենադարանի աշխատակիցների շրջանում։ Յաւելենք, որ ինչպէս Գայիանէ Այւազեանի, այնպէս էլ՝ Մատենադարանի այլ գիտաշխատողների հետազօտական թեմաները չեն առնչւում Հայոց նորագոյն շրջանի պատմութեանը, ուստի՝ յատկապէս լրատւամիջոցներին խնդրում եւ յորդորում ենք Գայիանէ Այւազեանի քաղաքական բնոյթի գրառումները մեկնաբանելիս կամ տարածելիս չշեշտել նրա՝ Մատենադարանի գիտաշխատող լինելու հանգամանքը։

Մատենադարանի տնօրինութիւն»:

Յիշեցնենք, որ տւեալ անձնաւորութիւնն իր ֆէյսբուքեան էջում անդրադառնալով Սեւ լճի՝ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից օկուպացմանը, գրառում էր կատարել, որում մասնաւորապէս նշւած էր. «30 տարի շարունակ այս պետութիւնը (Հայաստան-ԽՄԲ.) բռնազաւթել էր եւ մտել մէկ ուրիշ պետութեան սահմաններ: Մենք, իհարկէ, համարում ենք, որ Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերն էին իրենց տիրապետութեան տակ առել եւ պահում Ադրբեջանի եօթ շրջանները: 30 տարի շարունակ հայկական ինտերւենցիայի արդիւնքում հարիւր հազարաւոր մարդիկ են դարձել փախստական, լքել իրենց տները, քաղաքներ ու գիւղեր են քանդւել, մշակութային եւ մարդկային կորուստներ եղել: Այս ամէնը եղել է: Մենք հանգիստ ու հանդարտ ապրում էինք այս իրողութեան հետ: Հասկանալի է՝ մենք չէինք անձամբ քշել այս մարդկանց իրենց տներից, մենք մարդ չենք սպանել անձամբ: Հասկանալի է՝ մենք վատ կրթութիւն ենք ստացել, մեզ ճիշտը չեն ասել, խաբել են: Հասկանալի է՝ մենք աղքատ ենք եւ զրկւած ենք եղել հաղորդակցութեան միջոցներից, ճանապարհներից, շատ տեղ չենք գնացել, շատ բան չենք լսել: Բայց այս ամէնը անվերջ չի կարող արդարացնել եւ սնել քաղաքական անմեղսունակութիւնն ու ազգայնական էգոիզմը: Այդպէս չի լինում: Ինչ-որ պահի պէտք է կանգ առնել եւ չգոչել, չճչալ այդքան ցաւագին, երբ ադրբեջանցիները մի կիլոմետր առաջ են եկել: Քանի՞ մարդ էր Հայաստանում ունեցել դիսկոմֆորտի զգացողութիւն Հայաստանի ռեւանշիստական իշխանութիւնների զաւթողական քաղաքականութիւններից»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։