Հա

Քաղաքական

17/05/2021 - 11:15

«Իրավիճակը յղի է ռազմական բախման վտանգով, իսկ ուսապարկերի հաւաքածուն պահը չի կորցնում հանրութեանը հերթական ստի չափաբաժինը հրամցնելու համար». Արմենուհի Կիւրեղեան

ՀՀ օրւայ իշխանութիւնների ապաշնորհ կառավարման, ապազգային վարքագծի, յանցաւոր, միտումնաւոր սխալների ու անգործութեան արդիւնքում Ադրբեջանն օգտագործել է իրեն հրամցրած հնարաւորութիւնները, մեծացրել է զաւթողական ախորժակն ու խախտել մեր երկրի տարածքային ամբողջականութիւնը՝ ներխուժել Սիւնիքի ու Գեղարքունիքի մարզեր։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ անդամ Արմենուհի Կիւրեղեանը:

«alikonline.ir» - ՀՀ օրւայ իշխանութիւնների ապաշնորհ կառավարման, ապազգային վարքագծի, յանցաւոր, միտումնաւոր սխալների ու անգործութեան արդիւնքում Ադրբեջանն օգտագործել է իրեն հրամցրած հնարաւորութիւնները, մեծացրել է զաւթողական ախորժակն ու խախտել մեր երկրի տարածքային ամբողջականութիւնը՝ ներխուժել Սիւնիքի ու Գեղարքունիքի մարզեր։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ անդամ Արմենուհի Կիւրեղեանը:

«Մեր երկրի համար անվտանգային մի շարք սպառնալիքներ են առաջացել․ ֆիզիկական, ջրային, տարածքային ամբողջականութեան։ Այս իրավիճակում ՀՀ զինւած ուժերը պարտաւոր են ապահովել մեր սահմանների պաշտպանութիւնը, բայց կարծես նրանց համար հայրենիքի պաշտպանութիւնն իրենց առաջին պարտականութիւնը չէ: Օրւայ իշխանութիւններն աւելորդ անգամ ապացուցում են, որ անկարող են ապահովել մեր երկրի ու քաղաքացիների անվտանգութիւնը, երաշխաւորել ՀՀ տարածքային ամբողջականութիւնը։ Իրավիճակը յղի է ռազմական բախման վտանգով, իսկ ուսապարկերի հաւաքածուն պահը չի կորցնում հանրութեանը հերթական ստի չափաբաժինը հրամցնելու համար։ Մէկը նկարւում է իբր Սեւ լճի ֆոնին, միւսը յայտարարում է, թէ Սեւ լիճը մեր վերահսկողութեան տակ է, թէ իբր թշնամին ընդամէնը մոլորւել է»,- ասաց նա:

Արմենուհի Կիւրեղեանը նշեց, որ օրւայ իշխանութիւններն աւելորդ անգամ ապացուցում են, որ քանի կան Նիկոլն ու «նիկոլիզմ»-ը, շարունակւելու է մեր պարտութիւնը, պետականութեան կորուստը։ «Օրւայ իշխանութիւնները աւելորդ անգամ ապացուցում են, որ պարտութեան ու խայտառակութեան խորհրդանիշ այս ապաշնորհ իշխանութիւնը չի կարող մեր երկրում հաստատել արժանապատիւ խաղաղութիւն, կայունութիւն եւ բարեկեցութիւն։ Օրւայ իշխանութիւններն աւելորդ անգամ ապացուցում են, որ Հայաստանի ու Արցախի անվտանգութեան ապահովման թիւ մէկ նախապայման է ազգային ու նոր որակի իշխանութեան ձեւաւորումը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ դիմելուն եւ ընդհանրապէս միջազգային հանրութեան անդրադարձին, ՀՅԴ անդամն ասաց. «Արձագանքը ինչի՞ն, մեր իշխանութիւնների անգործութեա՞նը։ Որպէսզի միջազգային հանրութիւնը կամ ՀԱՊԿ-ը համաչափ արձագանքեն, նախ անհրաժեշտ է, որ քո երկրի իշխանութիւնները համաչափ արձագանքեն թշնամու՝ քո սուվերեն երկրի տարածք ներխուժելուն։ Եթէ ինքդ քեզ համար ոչինչ չես անում, ապա սպասել կամ միայն պահանջել ուրիշից աջակցութիւն, սխալ եւ կործանարար վարքագիծ է»:

Անդրադառնալով ընտրութիւնների չեղարկման հաւանականութեանը՝ նա նշեց, որ այս իշխանութիւններից ամէն տեսակ ստորութիւն սպասում է։ «Ինչպէս 44-օրեայ պատերազմից առաջ սրանք ոչինչ չարեցին պատերազմը կանխելու համար, ոչինչ չարեցին արդէն սկսւած պատերազմն աւելի շուտ կանգնեցնելու եւ 5000-ից աւելի զոհերից խուսափելու, Արցախի շատ տարածքներ պահելու ուղղութեամբ, այնպէս էլ հիմա սրանք կարող են դիմել ամէն քայլի, միայն թէ մէկ օր աւել մնան իշխանութեան, մէկ անգամ աւել երկարացնեն պարգեւավճարներ ստանալու իրենց հնարաւորութիւնը: Բայց պէտք է յիշեցնեմ ուսապարկերին մի կարեւոր բան․ դուք այլեւս շանս չունէք երկիրը պատերազմի տանելու ճանապարհով հասնել ձեր իշխանութեան երկարացմանը։ Դեռ աւելին, դրանով դուք կի զրոյացնենք յետհաշւարկով ձեզ մնացած 30-ից մի քիչ աւել մնացած օրերը։ Հայաստանում կերտւելու է ամուր ազգային պետութիւն, Հայաստանում հաստատւելու է երկարատեւ արժանապատիւ խաղաղութիւն, Հայաստանում հաստատւելու է զարգացման իրական հնարաւորութիւններ իւրաքանչիւրի համար»,- ասաց նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։